Վարդան Ոսկանյան. Ադրբեջաներենն այժմ էլ ազդվում է պարսկերենից
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Որքան էլ, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը Թուրքիայի հետ, այսպես կոչված, «մեկ ազգ, երկու պետություն» կեղծ կաղապարի շրջանակներում ձգտում է հնարավորին թուրքականացնել ադրբեջաներենը, այս լեզուն այժմ էլ ազդվում է պարսկերենից։
Նույնիսկ Բաքվի քարոզչամեքենայի ԶԼՄ-ների համար sepah ձևը, որով Իրանում համառոտ կոչում են Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը (պրսկ.՝ سپاه [sepāh), արդեն դսրձել է սովորական։
Բոլորովին վերջերս այս քարոզչամեքենայի տխրահռչակ ներկայացուցիչներից ոմն վերլուծաբան արհեստածին Ադրբեջանի հեռուստաալիքներից մեկին հարցազրույցում զայրույթ էր հայտնում առ այն, որ Իրանում Բաքվի բռնապետին կոչում են «Բաքվի նահանգապետ»՝ իր ադրբեջաներենում օգտագործելով Bakü üstandarı ձևը, որում խախտված է նույնիսկ մայրաքաղաք Բաքվի՝ գրական ադրբեջաներենում ընդունված Bakı արտասանությունը, էլ չխոսելով պարսկերեն استاندار [ostāndār] «նահանգապետ» բառի կիրառության մասին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին