Ապրիլի 5-ից կաթնամթերք արտադրող հայաստանյան ձեռնարկությունները չեն կարող իրենց արտադրանքն արտահանել ՌԴ
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից երկրի բոլոր ձեռնարկություններից դեպի Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով։ Նման հայտարարություն է տարածել «Ռոսսելխոզնադզորը»։
Ռուսական պետական մարմնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 31-ին բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության անասնաբուժական ծառայությունների միջև, որոնց ընթացքում քննարկվել են 2023 թվականի մարտի 20-ից 24-ը Հայաստանում կաթ վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները։
Հանդիպման ընթացքում հարց է բարձրացվել Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից կաթնամթերքի անվտանգությունը ռուս սպառողների համար երաշխավորելու անհնարինության մասին։
Հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և ստուգման անբավարար արդյունքները, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր, «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից երկրի բոլոր ձեռնարկություններից դեպի Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով։
Մատակարարումները վերսկսելու հնարավորությունը կքննարկվի հետագա՝ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ հայկական կողմի կատարած աշխատանքների արդյունքներով։
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՏՄ. Առաջացած խնդիրը քննարկվում է ռուսական կողմի հետ
- Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին