Կանադահայ Կարեն Մկրտչյանը մանրամասներ է պատմում, թե ինչպես է Կասկադում Ալեն Սիմոնյանը թքել իր երեսին
Կանադահայ Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ է պատմում, թե ինչպես է Կասկադում Ալեն Սիմոնյանը թքել իր երեսին։
«Կասկադում ավտոյից մեկը դուրս եկավ, ոնց որ մաֆիոզ լիներ, մի ձեռքը վիրահատած, հասկացա, որ Ալեն Սիմոնյանն էր։ Իր բնորոշումը տվեցի, ինչպես որ պետքն էր՝ ասելով, դավաճան, դավաճան, դավաճան։
ԱԱԾ աշխատակիցները մոտեցին, ձեռքերս հետևից բռնեցին, ու տեսեք, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահն ինչ արեց։ Ուրեմն ինձ բռնել էին 2-3 հոգով, և ՀՀ ԱԺ նախագահն ինձ մոտեցավ, երեսիս թքեց։ Հայաստանի ԱԺ նախագահն իր հայրենակցի երեսին թքեց։ Այլևս սա է կացությունը։ Այսքան դեգրեդացցված, զգետնված է մեր հայրենիքի պատիվը, մեր իշխանություններն այնքան լկտիացած են»,-նշում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան