Մամիջանյան. Նրանք դավաճան են, ու դա պետք է լսեն անդադար
Ընդդիմադիր պատգմավորներ Հայկ Մամիջանյանն ու Ասպրամ Կրպեյանը Կենտրոն ոստիկանական բաժանմունքի մոտից ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեցին, թե ինչ է տեղի ունեցել «ժողովրդավար Հայաստանի կենտրոն՝ Կասկադում»։
Բաժանմունքից քիչ առաջ դուրս էր եկել հայրենադարդ Կարեն Մկրտչյանը, որի աչքին թքել է Ալեն Սիմոնյանը։
«Կարեն Մկրտչյանը, Ալեն Սիմոնյանին տեսնելիս կանչել է այն, ինչ կանեին բոլորը նրան տեսնելիս, գոռացել է դավաճան։ Ալեն Սիմոնյանը կարգադրել է իր թիկնապահներին գալ ու ձեռքերը բռնել Կարենին։ Թիկնազորի աշխատակիցները բռնել են Կարենի ձեռքերը, մոտեցել է Ալեն Սիմոնյանը, պատասխան հայհոյանք հնչեցրել Կարեն Մկրտչյանին, ընդ որում շատ կեղտոտ հայհոյանք։ Դրանից հետո օգտվելով առիթից, որ Կարեն Սիմոնյանն անշարժեցված է՝ թքել է նրա երեսի»,-ասացին նրանք։
Մամիջանյանի խոսքով, սրա նպատակն այն է, որ իշխանությունները փորձում են իրենց վրայից մաքրել այդ խարանը, որ իրենց դեմքին դա ասող չլինի։
«Կարենը Մկրտչյանը գտնվելու է մեր պաշտպանության ներքո՝ իրավական ու մնացյալ առումներով։ Իրենք այս երկրում մենակ են, մարգինալ են, դավաճանների խմբակ են, ու դա պետք է լսեն անդադար։ Հանկարծ մտքներովդ չանցնի Կարենի նկատմամբ ոչ միայն քրեաիրավական հետևանք, այլև շինծու փողոցային ինչ-որ բաներ ստեղծել։ Գլխանց ասում եմ։ Նման բան չենք հանդուրժելու»,-ասաց Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Խորեն Մարդոյան. Իսկ վաղը առանց ձեռքերդ բռնելու ազգովի թքելու են երեսիդ
- Կանադահայ Կարեն Մկրտչյանը մանրամասներ է պատմում, թե ինչպես է Կասկադում Ալեն Սիմոնյանը թքել իր երեսին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան