Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է
Այսօր ժամը 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն ՓԲԸ-ից հայտնում են, որ գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և գնացքների միջև միջակայքը 8,5 րոպե է։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի էր ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։ Փլուզման հետևանքով քարերը թափվել էին մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոնոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։ Փլուզման հետևանքով տուժածներ չկան։