Իրավական տեսանկյունից Ալեն Սիմոնյանը պետք է ենթարկվի պատասխանատվության. Սոս Հակոբյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի կենտրոնում՝ Կասկադում, թքել է իրեն «դավաճան» անվանած հայրենադարձ Կարեն Մկրտչյանի աչքին։ Այս մասին ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ ոստիկանության բաժնի մոտից պատմում են. «Երևանի կենտրոնում՝ Կասկադում, հայրենադարձ Կարեն Մկրտչյանը՝ տեսնելով ԱԺ նախագահ աթոռը զբաղեցնող Ալեն Սիմոնյանին, գոռացել է այն, ինչ բոլորը նրան տեսնելիս՝ «դավաճան»: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն իր թիկնապահներին կարգադրել է գալ և բռնել Կարենի ձեռքերը։ Թիկնազորի աշխատակիցները բռնել են Կարենի ձեռքերը, անձամբ մոտեցել է Ալեն Սիմոնյանը, պատասան հայհոյանք հնչեցրել Կարեն Մկրտչյանին, ընդ որում շատ կեղտոտ հահոյանք և դրանից հետո թքել է քաղաքացու աչքին՝ օգտվելով րանից, որ քաղաքացուն պահում են նրա բազմաթիվ թիկնապահերը: Դրանից հետո թիկնապահները պահել են Կարենին՝ մինչև ժամանի ոստիկանությունը: Կարենը բերվել է ոստիկանություն, որտեղ նրա անձը ճշտելուց հետո՝ բաց են թողել նրան»։
Փաստաբան Սոս Հակոբյանը գրում է.
«Լկտիություն և լպիրշություն՝ սրանք ամենագրական և մեղմ բառերն են, որոնք նկարագրում են Ալեն Սիմոնյանի վարքը և իր անձի բովանդակությունը։
Իրավական տեսանկյունից Ալեն Սիմոնյանը պետք է ենթարկվի պատասխանատվության՝ խուլիգանություն կատարելու դեպքի առիթով։ Եվս մեկ անգամ ֆիքսենք, որ չկա այլևս օրենք և օրինականություն սրանց նմանների համար ու դա դեռ հարցա, դուք սրանից շահելու եք, թե տուժելու, իշխանական թևի փոքրիկ փողոցայիններ։
Իսկ առհասարակ, մարդու դեմքը կամ իր մարդկային վատագույն հատկանիշները վարդի պես բացվում են, երբ էդ էակին տալիս ես իշխանություն, նենց, որ ում մականունները, որ կհիշես, որ Նիկոլը ասում էր նախկինների ժամանակ (Շմայսա, Լիսկայա, թե ուրիշ մի բան), այ էդ դրանց շարքում քեզ հարմար մի տեղ ընտրի ու ամուր բռնվի, որովհետև կարողա թիկնապահներդ չհասցնեն բռնեն ու ըտեղից էլ մի օր ընկնես ցած...»։
Մեկ այլ գրառման մեջ նա նշել է.
«Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն իր լիազորությունների շրջանակներում չի՞ պատրաստվում իր քայլը անել Երևանի սրտում այսօր տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքը բացահայտելու ուղղությամբ։
Հույսով եմ ՝ ընդդիմադիր պատգամավորները կհարցնեն հարգելի տիկնոջը, թե քանի դեռ ԳԽ տեղակալ էր, գոնե մեկ գրություն գրե՞լ է այս թեմայով, թե ոչ։
Հիշեցնեմ, սա այն Գլխավոր դատախազի տեղակալն է, որը իր բարեվարքության մասին այնպիսի հանդուգն կարծիք ունի, որ հավակնում է ոչ միայն դառնալ Մարդու իրավունքների պաշտպան, այլ նաև լինել օբյեկտիվ այդ պաշտոնին աշխատելիս...
Մարդու իրավունքը կոպիտ և ստոր ձևով խախտվել է, տիկին Մանասյան, ваш выход!»։
Հարակից հրապարակումներ`
- Խորեն Մարդոյան. Իսկ վաղը առանց ձեռքերդ բռնելու ազգովի թքելու են երեսիդ
- Կանադահայ Կարեն Մկրտչյանը մանրամասներ է պատմում, թե ինչպես է Կասկադում Ալեն Սիմոնյանը թքել իր երեսին