Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել. Պաշտպան
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«1) Մհեր Սահակյանի նկատմամբ կիրառված ձերբակալման ժամկետը լրանում է վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 12:10-ին։
2) Մհեր Սահակյանը պահվում է Երևանի ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում (գտնվում է Էրեբունու ոստիկանության մոտակայքում)։
3) Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ մեղադրանք առաջադրելու (քրեական հետապնդում հարուցելու) համար անհրաժեշտ է ազգային ժողովի համաձայնությունը, և առայժմ այն առկա չէ։
4) Քրեական հետապնդում հարուցելու կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար ազգային ժողովին միջնորդելու բացառիկ լիազորությամբ օժտված է գլխավոր դատախազը։ Պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման միակ ձևը սա է, և առայժմ նման միջնորդագիր ներկայացված չէ։
5) Համաձայն օրենքի՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը պետք է քննարկվի «ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում» (ԱԺ կանոնակարգ - սահմանադրական օրենք, 108-րդ հոդված). ԱԺ առաջիկա հերթական նիստը տեղի է ունենալու ապրիլի 11-ին»։
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք
- Թադևոս Ավետիսյան. Կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու
- Մհեր Սահակյանը հարվածել է Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցչի․ Հովհաննես Իշխանյան
- Երվանդ Վարոսյան. Ցանկացած հետապնդում Մհեր Սահակյանի նկատմամբ այլևս ապօրինի է
- Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
- Մհեր Սահակյանի պաշտպանությունը ստանձնել է Ռուբեն Մելիքյանը
- Օգտվելով Ալեն Սիմոնյանի ներկայությունից՝ ոստիկանության պետի տեղակալը սկսեց Մհեր Սահակյանին բրթբրթել. Սեյրան Օհանյան
- ՔՊ-ականներիի կազմակերպած սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում Ադրբեջանի առաջխաղացման փաստից. Սաղաթելյան
- Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. ընդդիմադիր պատգամավորին իրավապահները տարել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան