Նոր ապացույցներ՝ Թրամփի գործով
ԱՄՆ արդարադատության նախարարության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները հայտնաբերել են նոր ապացույցներ, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր խոչընդոտել Ֆլորիդայում գտնվող իր Մար-ա-Լագոյի նստավայրում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի գործի հետաքննությանը, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով հայտնում է Washington Post թերթին։
Պարբերականի տվյալներով ՝ լրացուցիչ ապացույցներ հաջողվել է ձեռք բերել այն բանից հետո, երբ քննիչները օգտագործել են Թրամփի նախկին օգնականի նամակներն ու տեքստային հաղորդագրությունները՝ «առանցքային կետերը» ավելի լավ հասկանալու համար։
ԱՄՆ արդարադատության նախարար Մերիկ Գարլանդն անցյալ տարվա նոյեմբերին Ջեք Սմիթին նշանակել էր հատուկ դատախազ՝ 2020 թվականի ընտրությունների արդյունքներով իշխանության փոխանցմանը հնարավոր խոչընդոտելու և 2021 թվականի հունվարին իր կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհին Թրամփի մասնակցության մեղադրանքների վերաբերյալ դատավարության համար: Բացի այդ, Սմիթը պետք է հետաքննի Թրամփի կողմից Ֆլորիդայի իր մասնավոր Մար-ա-Լագո կալվածքում գաղտնի կառավարական փաստաթղթերի պահպանման օրինականությունը:
Գաղտնի փաստաթղթերի պահպանումը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքում խուզարկության առիթ է դարձել։ Ֆլորիդայում գտնվող նրա Մար-ա-Լարգո կալվածքում իրավապահները եկել էին անցյալ տարվա օգոստոսի սկզբին՝ ծառայողական նյութերի ապօրինի օգտագործման, գողության և ոչնչացման գործի շրջանակներում: