Վրաստանի վարչապետը կարծում է, որ ոչ ոք ի վիճակի չէ կանգնեցնել հակամարտությունը Ուկրաինայում
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ ոչ ոք ի վիճակի չէ դադարեցնել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները, ինչի արդյունքում երկրի ընդարձակ տարածքները «վերածվել են մարտադաշտի»։
«Աշխարհում իրավիճակը շատ ծանր է, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում նման մարտահրավեր չի եղել, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, պատերազմը չի դադարում, Ուկրաինայի տարածքի 20%-ից ավելին արդեն վերածվել է մարտադաշտի, ավերիչ պատերազմ է, քաղաքները, թաղերը, գյուղերը հավասարվում են հողի հետ, և ոչ ոք ի վիճակի չէ այն կանգնեցնել»,-ՏԱՍՍ-ի փոխանցմաբ՝ կառավարության նիստում երկուշաբթի ասել է Ղարիբաշվիլին ։
Ինչպես ընդգծել է վարչապետը, Վրաստանի թշնամիների՝ «երկիրն ուկրաինացնելու», այն նույն պոլիգոնի վերածելու և Ռուսաստանի Դաշնության դեմ «երկրորդ ճակատ» բացելու ծրագիրը ձախողվել է։ Ղարիբաշվիլին նշել է, որ երկրում նկատվող տնտեսական աճը, գնաճի և աղքատության նվազումն անհնար է առանց խաղաղության պահպանման։
Վրաստանի իշխանությունները պարբերաբար մեղադրում են որոշ արևմտյան և ուկրաինացի քաղաքական գործիչների՝ երկիրը Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ ներքաշելու փորձերի մեջ։ Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ ասել էր, որ «երկրորդ ճակատի» մասին խոսակցությունները համարում է դավադրության տեսություն։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կաթնամթերք արտադրողների նկատմամբ հետաքննություն է սկսվել
- Այսօր Վրաստանի անկախության հանրաքվեի օրն է
- Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիաչվերթները կարող են վերսկսվել մեկ ամսից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան