Հասարակություն 16:34 03/04/2023 Հայաստան

Կեղծ տեղեկություններ պարունակող աշխատանքային գրքույկ կազմելու և հանձնելու համար բաժնի պետը կաշառք է պահանջել

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնում տեղի ունեցած առերևույթ կոռուպցիոն հանցագործության դեպքի առթիվ 2021թ. ապրիլի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնի պետի պաշտոնն զբաղեցրած Հ.Տ.-ն բաժնի ավագ մասնագետից ընդունել է մարզի մի բնակչուհու աշխատանքային ստաժը վերահաշվարկելու, նրան նշանակված կենսաթոշակի վերահաշվարկման և դրա տեսակը աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակի փոխելու առաջարկը: Այնուհետև, բաժնի պետի և աշխատակցի կողմից քաղաքացու վերաբերյալ կազմվել և հանձնվել են ավել աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր։ Դրա համար, նախնական համաձայնությամբ, 2021թ. մարտի 30-ին, բաժնի պետի աշխատասենյակում հիշյալ ավագ մասնագետը Արագածոտնի մարզի բնակչուհու ամուսնուց՝ 57-ամյա տղամարդուց,  ստացել է առնվազն 5.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը նույն օրը փոխանցել է պետին։

Բացի այդ, վերոնշյալ  բաժնի նախկին պետը, նույն մարզի 46-ամյա բնակչի միջնորդությամբ ընդունել է իրեն կաշառք տալու վերաբերյալ Արագածոտնի մարզի 37-ամյա բնակչի առաջարկը: 2021թ. ապրիլի 7-ին վերջինիս բարեկամուհու տվյալներով 10 տարվա աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատանքային գրքույկ կազմելու և հանձնելու համար, իր աշխատասենյակում, իրենց ընդհանուր ծանոթի՝ հիշյալ 46-ամյա տղամարդու  ներկայությամբ, 37-ամյա բնակչից պահանջել է 450 ԱՄՆ դոլար կաշառք՝ խոստանալով աշխատանքային գրքույկը կազմել և հանձնել մեկ շաբաթից տաս օրվա ընթացքում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար  կաշառք ստանալու համար (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ին կետ):

Նույն բաժնի ավագ մասնագետին մեղադրանք է ներկայացվել խմբի կազմում պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու համար:

Արագածոտնի մարզի 57 և 37-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ 46-ամյա տղամարդուն՝ կաշառքի միջնորդության համար (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մաս):
Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: 
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:28
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
20:05
ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում
Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը նախնական վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում ՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։ RIA...
Աղբյուր` Panorama.am
19:57
Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններն անվանել է բազմաբևեռ աշխարհ կառուցելու ազդակ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ռուբեն Վարդանյանի ադրբեջանական բանտում կրած զրկանքներին և 422 հատորանոց գործին անդրադարձել է BBC-ին
Ռուբեն Վարդանյանի  ադրբեջանական բանտում կրած զրկանքներին  անդրադարձել է  BBC-ին։ Ադրբեջանական բանտում ապօրինաբար պահվող...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են պահպանել առևտրատնտեսական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:25
Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները որոշել են շարունակել պետական...
Աղբյուր` Panorama.am
19:14
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում աշխատակիցը հայտնաբերել է դատապարտյալի դի
   Այսօր՝ հունվարի 17-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԺ-ում ՔՊ-ն նիստ է անցկացրել
Հունվարի 17-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ։ Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:50
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
Հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նա...
Աղբյուր` Panorama.am
18:38
Էդգար Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդգար Արմենի Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով...
Աղբյուր` Panorama.am
18:24
1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր ներկայացվել է Կառավարություն
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը գրում է․ «1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր՝ 2025...
Աղբյուր` Panorama.am
18:11
Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի
ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը գրում է․ «Հարգելի գործընկերներ, քանի որ   Երևանի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
17:56
Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար. Վարդան Օսկանյան
«Ադրբեջանն այսօր կրկին ցուցադրում է իր արհամարհանքը արդարադատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ կազմակերպելով...
Աղբյուր` Panorama.am
17:49
Հայաստանի շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։ Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը զարգանում է...
Աղբյուր` Panorama.am
17:45
Լույս աշխարհ է եկել Արթուր Վանեցյանի թոռնիկը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել։ Երեխային անվանակոչել են Վանեցյանի կնոջ՝ Նոնայի պատվին։ Նորաթուխ տատիկն ինսթագրամի իր էջի...
Աղբյուր` Panorama.am
17:38
HRW. Ադրբեջանը նշանակալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ
Հունվարի 16-ին Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականին աշխարհում մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
17:31
Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում. Հրանտ Բագրատյան
«Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում»,-կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի...
Աղբյուր` Panorama.am
17:27
HRW. Հայաստանում քաղաքական գործիչները շարունակում են հայցեր ներկայացնել լրագրողների և լրատվամիջոցների դեմ
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է՝ Հայաստանում քաղաքական գործիչներն ու մասնավոր բիզեսը շարունակում են զրպարտության...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը
Հունվարի 21-ին  կկայանա ավագանու արտահերթ նիստ, որը նախաձեռնել է «Մայր Հայաստան» խմբակցությունը, կքննարկվի տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
16:58
ՊԵԿ. Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար
Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է...
Աղբյուր` Panorama.am
16:56
ՔԿ նախագահն ՌԴ դեսպանին հիշեցրել է դեռևս չկատարված քննչական պահանջների մասին
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ՔԿ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Օկամպո. Ալիևի ցուցադրական դատավարությունները կրկնում են ընդդիմությանը ճնշելու Ստալինի մարտավարությունը
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերակենդանացրել է Իոսիֆ Ստալինի ամենասարսափելի գործիքներից մեկը՝ ցուցադրական դատավարությունը: Ճիշտ այնպես,...
Աղբյուր` Panorama.am
16:30
ՃՏՊ Վանաձոր քաղաքում. կան տուժածներ
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 17-ին, ժամը 14։08-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
15:57
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր նկատմամբ կիրառվեց տնային կալանք. «Գնամ Եռաբլուր, ի՞նչ ասեմ որդուս...հորդ դատեցին»
Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ Մասիս Մելքոնյանի, 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝...
Աղբյուր` Panorama.am
15:56
Այսօր իմ եղբայրն էլ Բաքվի բանտերում է, նրանք մեկ մարդու մեղքով են զոհ դարձել. Արցախցի
«Մեր ռազմագերիները, որոնք այսօրվա վիճակում գտնվում են Ադրբեջանի բանտում, մեր անտարբերության, անբավարար աշխատանքներ իրականացնելու հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
15:39
Նուբեր Աֆեյան. Պետք է անենք հնարավորը՝ խուսափելու գրոտեսկային անարդարությունից
Հայ հայտնի գործարար, բարեգործ, Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի ընկեր Նուբար Աֆեյանը X-ի իր էջում հրապարակել է Վարդանյանի ուղերձն ու գրել....
Աղբյուր` Panorama.am
15:32
Իսակովի 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման սրահ ֆիզիկապես այցելելու անհրաժեշտություն այլևս չկա. ՊԵԿ
Երևանի մաքսային սպասարկման սրահում հունվարի 18-ից ապրանքների հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով
Աղբյուր` Panorama.am
15:25
«Մանչեսթեր Սիթին» 9,5 տարով երկարաձգել է պայմանագիրը Հոլանդի հետ
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիրը մինչև 2034 թվականը երկարաձգելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
15:18
Արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով որոշ փողոցներ փակ կլինեն
2025թ.  հունվարի 18-ին՝ ժ. 10:00 - 14:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Խանջյան փողոցից թունելով դեպի Հերացի փողոց (Գետառի նորակառույց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}