Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին կմիանա ապրիլի 4-ին
Ֆինլանդիան պաշտոնապես կմիանա ՆԱՏՕ-ին ապրիլի 4-ին։ Այս մասին ապրիլի 3-ին հայտնել են երկրի նախագահի աշխատակազմից, գրում է «Իզվեստիա.ռու»-ն։
«Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի պաշտպանական դաշինքի անդամ 2023 թվականի ապրիլի 4-ին։ Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոն կմեկնի Բրյուսել և կմասնակցի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված անդամակցության պաշտոնական արարողությանը։
Արարողության շրջանակներում Ֆինլանդիան ի պահ կհանձնի Դաշինքին միանալու մասին փաստաթուղթը։ Դրանից հետո ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կբարձրացվի հանրապետության դրոշը։ Միջոցառմանը ելույթ կունենան Նիինիստեն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Ֆինլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները։
Ավելի վաղ՝ ապրիլի 1-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն էր տվել երկրի խորհրդարանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումը վավերացնելու նախօրեին ընդունված որոշմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները