Միջազգային մրցաշարում հայ ըմբիշները 7 ոսկե մեդալ են նվաճել
Օրերս հայ հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մասնակցել են միջազգային մրցաշարի և մեդալառատ ելույթներ են ունեցել:
Ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ ոսկե մեդալներ են նվաճել 45 կգ Յուրի Մխիթարյանը, 48 կգ Լիպարիտ Մկրտչյանը, 60 կգ Սամվել Տերտերյանը, 65 կգ Պետրոս Աշկարյանը և 92 կգ Գրիշա Ոսկանյանը:
Արծաթե մեդալներ են նվաճել Աբգար Պետրոսյանը, Հայկ Քալաջյանը (60կգ) և Գոռ Խաչատրյանը (71կգ):
Բրոնզե մեդալներ են նվաճել 55 կգ Յուրիկ Կարապետյանը, 65 կգ Արթուր Ամոյանը և 80 կգ Էրիկ Տեր-Մաթևոսյանը:
51 կգ Սամվել Խաչատրյանն էլ 5-րդն է եղել:
Հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարեն Ասլանյանը և Դավիթ Օվասապյանը դարձել են Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիրներ։