Converse Mobile. Նոր հնարավորություններ՝ նոր միջավայրում
Converse Mobile-ի զարգացման ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկը ներկայացրել է նոր, թարմացված Հավելվածը՝ ավելի ֆունկցիոնալ ու գրավիչ ինտերֆեյսով:
Ի՞նչն է փոփոխվել Converse Mobile-ում
Կոնվերս Բանկ-ից նշում են, որ հավելվածի օգտագործումը դարձել է ավելի պարզ, արագ ու հեշտ: Փոփոխությունների արդյունքում՝ Հավելվածի գլխավոր էջի վերնամասում տեղադրվել են տեղեկատվական բաներներ, որոնցից՝ մեկ հպումով, օգտատերերը անմիջապես հասանելիություն են ստանում հետևյալ ծառայություններին.
- Snap վարկ,
- Պրոգրես ավանդ
- Հաշվի բացում
- Նոր քարտի ստացում
- Փոխանցում ընկերոջը
- Միջազգային փոխանցում
- Փոխանցում ՀՀ տարածքում
- Փոխանցում քարտին
Պրոդուկտների ընտրությունը կատարվել է՝ գնահատելով հաճախորդների կարիքներն ու ակնկալիքները, ինչպես նաև հաճախորդի վարքագիծը ու տարբեր պրոդուկտների նկատմամբ պահանջարկը:
Ի՞նչ է շահելու հաճախորդը
Այս փոփոխության արդյունքում Բանկի Մոբայլ հավելվածը ֆունկցիոնալ առումով դարձել է ավելի գրավիչ և հնարավորություն է տալիս ոչ միայն մեկ հարթակում օգտվել բանկային հիմնական ծառայություններից՝ սկսած փոխանցումներից մինչև ավանդ ու վարկավորում, այլև.
- Առանց հավելյալ ջանքերի հասանելիություն ստանալ պահանջված գործարքներին
- Հնարավորինս քիչ ժամանակ ծախսել անվտանգ միջավայրում գործարքներ իրականացնելու համար
- Որպես հաճելի բոնուս. Հավելվածի օգտագործման արդյունքում մասնակցել տարբեր մրցույթների ու արշավների, ստանալ հավելյալ հնարավորություններ, նվերներ և այլն
Սպասե՞լ նորությունների
Իհարկե, Converse Mobile հավելվածի զարգացումը լինելու է շարունակական: Տեղեկատվական բաներների ցանկը համալրվելու է՝ հնարավորություն ընձեռելով արագ հասանելիություն ստանալ ոչ միայն այլ պրոդուկտների, այլև մասնակցել Բանկի կողմից իրականացվող արշավների ու մրցույթների:
Եվ սա ամենը չէ. մեծ անակնկալները առջևում են:
Converse Mobile հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3tET4Nj
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը
- Տարեսկզբից ի վեր երկրորդ անգամ Կոնվերս Բանկը մրցանակ է ստացել
- Կոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին
- Կոնվերս Բանկը խրախուսման արշավ է հայտարարել
- Կոնվերս Բանկը դրամային և դոլարային պարտատոմսերի մարում է իրականացրել
- Կոնվերս Բանկը հանդես է եկել առցանց գնումների խրախուսման եզակի առաջարկով
- Կոնվերս Բանկը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկը հանդես է գալիս ՓՄՁ վարկավորման նոր առաջարկով
- Կոնվերս Բանկը կհոգա ապահովագրության ծախսերը ծրագրային վարկավորման շրջանակում
- Կոնվերս Բանկը Առևտրի ֆինանսավորող լավագույն Բանկն է Հայաստանում՝ ըստ Global Finance-ի
- Կոնվերս բանկը ներդրել է բիզնես վարկավորման հերթական նոր պրոդուկտը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան