GRECO-ն հայաստանյան պատվիրակության ղեկավարին մեկ տարի ժամանակ է տվել
Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը գտնում է, որ Հայաստանը որոշակի առաջընթաց է գրանցել խորհրդարանականների, դատավորների և դատախազների մշրջանակում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ առաջարկությունների կատարման հարցում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԵԽ-ից։
GRECO-ն եզրակացնում է, որ Հայաստանի կողմից որոշ քայլեր են ձեռնարկվել չմարված առաջարկությունները կատարելու համար։ 2015թ.-ին տրված 18 հանձնարարականներից ինը կատարվել են բավարար չափով կամ բավարար կերպով են վերաբերվել դրանց: Ինը առաջարկություններ մասամբ են իրականացվել:
GRECO-ն նշում է, որ Հայաստանի կողմից առաջարկություններին համապատասխանության ներկայիս մակարդակն այլևս «անբավարար» չէ, ինչպես եզրակացրել էին 2019 թվականին։
Հակակոռուպցիոն մարմինը հայաստանյան պատվիրակության ղեկավարին խնդրել է ամենաուշը մինչև 2024 թվականի մարտի 31-ը ներկայացնել հաշվետվություն չկատարված առաջարկությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան