Գյուղատնտես. Ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքները կտեսնենք մի քանի օրից
Անցած օրերին ջերմաստիճանի կտրուկ անկման, ծաղկած ծառերի վրա տեղացած առատ ձյան հետևանքները կերևան մի քանի օրից։ Մինչ այդ քար լռություն է պահպանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար պատասխանատու էկոնոմիկայի նախարարությունը։
«Բույսի ամենաշուտ ցրտահարվող, ամենազգայուն մասը ծաղիկն է՝ առէջները, վարսանդը, այն հատվածը, որտեղ պտուղն է կազմավորվում։ Եթե դիտվել է 0-ից ցարծ ջերմաստիճան, նշանակում է՝ բացասական հետևանք արդեն կա, ուղղակի ի՞նչ չափով, մի քանի օրից պարզ կլինի»,-Panorama.am-ի հետ զրույցում գյուղատնտես, նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Նա փոքրիկ մոնիտորինգ է արել, ծաղիկները սևացած են, վարսանդը՝ նույնպես, չի բացառվում նաև պտղավիժումը։ Մինչդեռ մասնագիտական խորհուրդները կօգնեին մեղմել հնարավոր վնասը, օրինակ, ֆոսֆորով ու կալիումով սնուցելու դեպքում կմեծանար բույսի ցրտադիմացկունությունը։
Հարությունյանի խոսքով, այս պահին օպերատիվ տվյալներ չկան հրապարակված, թե որ տեղանքում օրվա որ հատվածում ինչ ջերմաստիճան է գրանցվել, ձյան ծածկույթն ինչքան է եղել, որ շրջաններում էր ծաղիկն արդեն բացված։
«Այս բոլոր տվյալները պետք է օպերատիվ կերպով արվեին, որպեսզի գնահատվեր վնասի հնարավոր չափը։ Այս պահին կարող եմ ասել, այն, որ եղանակը բացասական ազդեցություն է թողել, փաստ է։ Էջմիածնի տարածարջանում, օրինակ, հնարավոր է նաև նոր ծլած կարտոֆիլի ծիլերը ցրտահարված լինեն։ Ամեն դեպքում պետք է սպասել»,-նշեց նա։
Գյուղատնտեսը հիշում է 2016 թվականը, երբ որոշ տեղերում ավելի սոսկալի ցուրտ էր, բայց որոշակի բերք եղավ։ Սակայն այս անգամ, ըստ Հարությունյանի, կանխարգելիչ, իրազեկման աշխատանքներ չեն իրականացվել, գյուղացին իր հոգսի ու խնդրի հետ մեն մենակ է մնացել։
«Պետք է դուրս գային, գնային դաշտեր, ջերմաստիճանը ֆիքսեին։ Նման իրավիճակ եղել է։ Մեր ամբողջ անձնակազմը դուրս էր եկել, այգետերերի կողքին էր, որ մարդկանց սիրտը նեղության պահին չպատռեր, երբ հիվանդին հարցնում ես՝ ո՞նց է, ցավը փոքր ինչ մեղմվում է։ Բայց հիմա անտարբերությունը սպանում է։ Ժամ էր ֆիքսած, որ խնդրում ենք այս ժամին բոլորդ միաժամանակ այդ կույտերը որ պատրաստ էին, պետք է ծխեցնեին։ Ծուխը պետք է ոչ միայն մեկ կամ մի քանի դաշտ ծածկեր, այլ ռեգիոնը, որ արդյունք տար։ Մենք այն ժամանակ այս ամիսներին երեք օրը մեկ Գորիսից, Սիսիանից օպերատիվ տվյալ ինք էինք ստանում, որ այսքան հա գարնանացան են անում։ Հիմա ինֆորմացիա ենք ստանում, որ երեք օրը մեկ 100 հա հող ենք հանձնում։ Կոռնիձորի այդ հատվածը գիտե՞ք ինչ բերրի հողեր են։ Ընենց ցորեն է աճում այդտեղ։ Այս վիճակից դուրս գալ է պետք, պետք է գործել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին