Քաղաքացիները գրում են, որ Արցախում նվազում է կտրոններով հատկացվող սննդամթերքի քանակը
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ ապրիլի 3-ից կմեկնարկի նոր կտրոնների տրամադրման գործընթացը։
Տեղեկատվական շտաբը ներկայացնում է, թե կտրոնով արցախցիները քանի կիլոգրան միրգ-բանջարեղեն, մակարոնեղեն, քանի հատ ձու, ձեթ կարող են գնել։
Քաղաքացիները գրում են, որ աստիճանաբար նվազում է կտրոններով հատկացվող սննդամթերքի քանակը։ Օգտատերերից մեկը գրել է. «Կարտոֆիլ կա, մնաց տալոնը»։ Մեկ այլ օգտատերը էլ նշել է, որ նախկինում կտրոնով կարող էին 10 ձու գնել, հիմա՝ ընդամենը 5: «10 ձուն դառավ 5, կամաց-կամաց քչանում է ձվի քանակը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին