Travel off Path-ը Հայաստանը համարել է ամենատպավորիչ և հեռանկարային ուղղություններից մեկը
Travel off Path պարբերականը խորհուրդ է տվել զբոսաշրջիկներին այցելել Հայաստան՝ այն համարելով ամենատպավորիչ և հեռանկարային ուղղություններից մեկը:
Ներկայացված են Հայաստանի զբոսաշրջային ուղղությունները, դրանց առավելություններն ու առանձնահատկությունները:
Հայաստանն աշխարհում առաջինն է հրաժարվել հեթանոսությունից և ընդունել քրիստոնեություն՝ չնայած այժմ շրջապատված է իսլամական երկրներով: Դրանից բացի, այն ունի շատ հին պատմություն և մշակույթ, գրում է պարբերականը:
hushardzan.am-ը գրել է, որ պարբերականը զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում այցելել Երևան, Սևան, Գյումրի, Նորավանք, Ծաղկաձոր, Դիլիջան և այլուր՝ վայելելով հայ ժողովրդի հյուրասիրությունն ու ջերմությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան բոլորի համար ինչ-որ բան կա. Forbes
- Փետրվարին Հայաստան է այցելել 130 հազար զբոսաշրջիկ
- Երևանը ռուս զբոսաշրջիկների համար փետրվարյան հանգստյան օրերին պահանջված քաղաքներից է
- Հայաստանն այն երկրների թվում է, ուր Ամանորին մեկնել են ռուս զբոսաշրջիկներ