ՄԱԿ. Մարդկությունը մոլորակին վերաբերվում է աղբանոցի պես
«Մենք չենք կարող ծարունակել Երկրից անմիտ կերպով վերցնել»,- «Աշխարհն առանց թափոնների» միջազգային օրվա առթիվ հայտարարել է ՄԱԿ-ի գկխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Նրա խոսքով, այդ օրը, որն առաջին անգամ նշվում է այս տարի, մեզ հիշեցնում է դաժան ճշմարտության մասին՝ մարդկությունը մոլորակին վերաբերվում է աղբանոցի պես։
«Սննդի մոտ 17 տոկոսը հայտնվում է աղբարկղում, և դա չնայած այն բանին, որ աշխարհում 800 միլիոն մարդ թերսնված է»,-նշել է նա՝ ավելացնելով, որ թափոնների մեկ քառորդն է անվտանգ վերամշակվում։
ՄԱԿ-ից նշում են, որ թափոնների ոլորտը կարևոր դեր է խաղում կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման եռակի մոլորակային ճգնաժամի ստեղծման գործում:
«Մենք չենք կարող շարունակել անմիտ կերպով վերցնել Երկրից, այնուհետև այն ուղղակի դեն նետել շրջակա միջավայր: Մենք չենք կարող պարզապես դեն նետել թանկարժեք մետաղները, ռեսուրսները և սննդամթերքը, մենք պարտական ենք մոլորակին: Միևնույն ժամանակ, գլոբալ անհավասարությունը շարունակում է աճել», - ասել է Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը:
Առանց թափոնների աշխարհի միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ը խթանում է արդյունավետ սպառման և արտադրության ձևերը և հիշեցնում է թափոնների վերամշակման անհրաժեշտության մասին: Թափոնների նվազեցման նախաձեռնությունները կարող են նպաստել բոլոր տեսակի թափոնների պատշաճ կառավարմանը և այդպիսով նշանակալի ներդրում ունենալ շրջակա միջավայրի պաշտպանության, սննդի անվտանգության բարելավման և աշխարհի բնակչության առողջության և բարեկեցության բարելավման գործում:
«Մենք պետք է դադարենք աղբը թափել մեր միակ տան մեջ, պետք է պատերազմ հայտարարենք թափոնների դեմ», - ասել է Գուտերեշը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան