Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազին
Ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի իրավապահ համակարգերի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։
Ընդգծվեց ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում երկու երկրների պատկան մարմինների միջև փորձի փոխանակման կարևորությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան