Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում պայթյունի մեջ կասկածվող Դարյա Տրեպովան ձերբակալվել է
Դարյա Տրեպովան, որը կասկածվում է Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի մեջ, որի ժամանակ զոհվել է ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին, ձերբակալվել է, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Քննչական կոմիտեին։
«Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյունին առնչություն ունենալու կասկածանքով ՌԴ Քննչական կոմիտեի աշխատակիցները օպերատիվ ծառայությունների հետ համատեղ ձերբակալել են Դարիա Տրեպովային»,- ասվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ նախորդ գիշերը Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Հաստատությունում հանդիպում է եղել Թաթարսկու (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին) հետ։ Լրագրողը մահացել է, իսկ 32 մարդ վիրավորվել է։
«Ռիա Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ պայթուցիկ սարքը, ենթադրաբար, բերել է երեկոյի այցելուներից մեկը, տուփի մեջ արձանիկ է եղել՝ նվեր Թաթարսկուն, հավանաբար հենց դա էլ պայթել է։ Լրատվամիջոցները գրում են, որ արձանիկ բերողը եղել է Տրեպովան։