Կարեն Մկրտչյան. Այո, ես եղել եմ կառավարական շենքերում՝ բացառապես քննարկելու խոշոր ներդրումային ծրագիր
Կանադահայ Կարեն Մկրտչյանը, որ երեկ Կասկադում Ալեն Սիմոնյանին հրապարակավ անվանել էր դավաճան, վերջինն էլ թքել էր քաղաքացու աչքին, ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է իր անվան շուրջ պտտվող լուրերին՝ դրանք որակելով կեղծ։
Նա գրում է.
«Մի հատ fake news կայք կա նշել է, որ իրենց «տեղեկություններով», ես «2018թ. հետո հաճախ [եմ] եղել կառավարությունում, պետական համակարգում աշխատանքի անցնելու ակնկալիքով»։
Այո, ես եղել եմ կառավարական շենքերում, բացառապես քննարկելու կառավարության կողմից իսկ առաջադրված խոշոր ներդրումային ծրագիր: Նաև եղել եմ այնտեղ, Քաղավիացիայի Կոմիտէին որոշ վերլուծություններում իմ (անվճար) մասնագիտական նպաստը բերելու համար (այդ հանդիպումների մասնակիցները կարող են վկայել այս մասով):
Ի դեպ, ինձ նաև առաջարկ է եղել բավականին լուրջ պաշտոնի, որը, սակայն ես մերժել եմ որովհետև որոշել էի կենտրոնանալ մասնավոր սեկտորի իմ գործունեության վրա: Հարկ եղած պարագային այս բոլորը կապացուցեմ հստակ անուններով ազգանուններով»։