Թուրքիայում նախընտրական սոցհարցումները շարունակվում են
Թուրքիայում նախընտրական սոցհարցումները շարունակվում են: Էրմենիհաբերի փոխանցմամբ, այս անգամ ապրիլի 2-ին հարցումներ է իրականացրել թուրքական «MetroPoll» հետազոտական ընկերությունը՝ շեշտը դնելով գլխավոր ընդդիմադիր ուժի՝ քեմմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և ընդդիմադիր 5 կուսակցությունների «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին վերաբերող հարցերի վրա:
Սոցհարցման մասնակիցներին տրվել է «Ըստ ձեզ, եթե նախագահական ընտրությունները լինեին այս կիրակի, Քեմալ Քըլըչդարօղլուն կհաղթե՞ր» հարցը, որին ի պատասխան մասնակիցների 34.9%-ը ասել է՝ «Կհաղթեր», 8%-ը «Անպայման կհաղթեր», 39%-ը «Չէր կարողանա հաղթել», 10.75%-ը «Հաստատ հաղթել չէր կարողանա» և 7%-ը «Չգիտեմ / պատասխան չունեմ»:
Իսկ «Եթե ընտրություները լինեին այսօր, կնշե՞ք, դուք կքվեարկեի՞ք Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին» հարցին, մասնակիցների 19.7%-ը պատասխանել է «Անապայման կքվեարկեի», 25%-ը՝ «Կքվեարկեի», 18.9%-ը՝ «Չէի քվեարկի», 30.6%-ը՝ «Անպայման չէի քվեարկի» և 5.8%-ը՝ «Կարծում եմ/պատասխան չունեմ»:
Հարցումներն իրականացնող «MetroPoll»-ի հիմնադիր Օզեր Սենջարը, հարցման արդյունքները տեղադրելով Twitter-ում, նշել է.
«Մարդիկ, ովքեր կարծում են որ Քըլըչդարօղլուն չի կարողանա հաղթել 7 անգամ ավելի շատ են, քան նրանք, ովքեր մտածում են, որ նա կկարողանա հաղթել: 2022-ին այս տարբերությունը 29 էր։ Քըլըչդարօղլուին «Ձայն չեմ տալու» ասողներն 5 անգամ ավել շատ են, քան «Ձայն եմ տալու» ասողները: Սա է իրականությունը»
Հարակից հրապարակումներ`
- Էրդողան. Ընտրություններում հաղթելու դեպքում թույլ չենք տա, որ Թուրքիան ներքաշվի որևէ պատերազմի մեջ
- Թուրքայի երեք կուսակցություն պահանջում են հեռացնել Էրդողանի թեկնածությունը նախագահական ընտրություններից