![](https://panorama.am/news_images/939/2815688_1/capture7774.thumb.jpg)
Նաբլուսում իսրայելական գործողության արդյունքում երկու պաղեստինցի է զոհվել
Իսրայելական բանակի կրակոցներից Նաբլուս քաղաքում 2 պաղեստինցի է զոհվել, 55 մարդ վիրավորվել է։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որին անդրադարձել է Wafa-ն։
«Երկու պաղեստինցի է սպանվել Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքում իսրայելական հարձակման հետևանքով: Նաբլուսում 55 մարդ տեւժռլ ռն արցունքաբեր գազի կիրառման հետևանքով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Պաղեստինի առողջապահության նախարարությունից գործակալությանը հայտնել են, որ քաղաքի վրա իսրայելական ուժերի հարձակման հետևանքով արցունքաբեր գազից տուժել է 55 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Պաղեստինի ԱՆ-ն հայտնել է իսրայելցի զինվորականների կողմից դեռահասի սպանության մասին
- Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների զոհերի թիվը հասել է 9-ի
- Պաղեստինի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
- Թել Ավիվի արվարձանում ինքնաձիգով և պայթուցիկով զինված պաղեստինցու են ձերբակալել
Լրահոս
Տեսանյութեր
![Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան](https://panorama.am/video_images/18/53959_1/53964459152_d54b3ba492_b_1_thumb.thumb.jpg)
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան