Հայաստանի քաղաքացիություն ստացած Գալուստյանը հերքել է Ռուսաստանից հեռանալու մասին լուրերը
Հայաստանի քաղաքացիություն ստացած ռուս շոումեն Միխայիլ Գալուստյանն արձագանքել է Ռուսաստանից իր հեռանալու մասին լուրերին։ Սոցիալական ցանցերում արված Գալուստյանի գրառումը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Դերասանի խոսքով՝ Ռուսաստանում իր երկրպագուները կարող են հանգստանալ, քանի որ նա սիրում է երկիրը։ «Եվ ես այստեղից ոչ մի տեղ չեմ հոսում, ինչպես որոշ մարդիկ: Ես այստեղ ունեմ շատ ընկերներ, աշխատանք, պայմանագրեր, երկրպագուներ: Ռուսաստանը իմ հայրենիքն է, վերջակետ»,-գրել է նա։
Գալուստյանը հիշեցրեց, որ ինքը հայ է և կիվել է իր վստահությամբ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կմնա բարեկամական հարաբերությունների մեջ։
«Նախ՝ ես հայ եմ և հպարտ եմ դրանով։ Հայաստանը իմ պատմական և էթնիկ հայրենիքն է, որը, վստահ եմ, միշտ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների մեջ է լինելու Ռուսաստանի հետ»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Միխայիլ Գալուստյանի կինը ներկայացրել է մեծահասակ դուստրերին
- Բասկովը, Ալեգրովան, Գազմանովը, Գալուստյանը հայտնվել են Կանադայի պատժամիջոցների ցուցակում
- Ուրցաձորում ՔՊ-ի պարտությունից հետո գյուղապետը հրապարակել է Միխայիլ Գալուստյանի հայտնի երգը
- Միխայիլ Գալուստյան. Կարող եմ զանգահարել Խաբիբին ու խնդրել Պուտինի հեռախոսահամարը
- Միխայիլ Գալուստյան․ Մեկնում եմ իմ պատմական հայրենիք, քաղաքակրթության օրրան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան