Ղազինյան. Այն պահից, երբ մենք կգիտակցենք մեր իրական ուժը, ամեն ինչ կփոխվի մեկ ակնթարթում
ԱԺ մախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Պատկերացնում ե՞ք, թե որքան մեծ ենք եղել, որ արդեն երեք տարի է հանձնում են ու դեռ հանձնելու բան կա:
Պատկերացնում ե՞ք, թե որքան ամուր ենք եղել, որ հինգ տարի է կոտրում են, բայց դեռ դիմանում ենք:
Պատկերացնում ե՞ք, թե որքան ուժեղ ենք եղել, որ հինգ տարի է քանդում են, բայց դեռ կանք:
Ու ասյքանից հետո թշնամին դեռ վախենում է մեզանից, որովհետև գիտի մենք ով ենք:
Ուղղակի մենք չենք գիտակցում մեր իրական ուժը, քանի որ մեզ ստիպել են հուսահատվել, վհատվել, թևաթափ լինել և կորցնել հավատը մեր ուժի հանդեպ:
Այն պահից, երբ մենք կգիտակցենք մեր իրական ուժը, ամեն ինչ կփոխվի մեկ ակնթարթում»։