Մեսրոպ Առաքելյանի՝ վատնման մասին գրառումը դատախազությունը չի ուսումնասիրել, իսկ Հրաչյա Սարգսյանը նրան դիլետանտ է որակել
Հայաստանի գլխավոր դատախազությունը չի ուսումնասիրել «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանի հրապարակումը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ուսումնասիրում են հրապարակումը, ստուգողական գործողություններ են կատարվում։
«Իհարկե, ես հակված չեմ մտածելու, որ առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են, օրինակ, փոխանցելով ԱՄԷ-ում առկա հաշիվներին, սակայն այս ամենը, մեղմ ասած, առնվազն պետական կամ համայնքային միջոցների անարդյունավետ կառավարում է, եթե ոչ հասարակ վատնում, ինչը քրեորեն պատժելի արարք է»,-չինական ավտոբուսների ձեռքբերման գործարքի մասին գրել էր Մեսրոպս Առաքելյանը, որն այդ ժամանակ դեռ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երբեմնի կուսակիցն ու ընկերն էր եղել։
Այսօր Մեսրոպ Առաքելյանի գրառմանն արձագանքել է նաև Հրաչյա Սարգսյանը։ Նա մասնավորապես գրել է.
«Երկար մտորումների արդյունքում, որոշեցի իմ էջում անդրադառնալ Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 2021 թվականին ձեռք բերված չինական ավտոբուսների շուրջ ծավալված դիլետանտ մարդկանց, ոչ պրոֆեսիոնալ, օրենքը և իրավունքը խախտելու գնով որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող կեղծ, չհիմնավորված և իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող տեղեկատվությանը, որոնց ի պատասխան ձեռնարկվել են միջոցներ իրավական ճանապարհով:
Իհարկե հասկանալի է, որ ավագանու ընտրություններին ընդառաջ որոշ դիլետանտներ իրենց «փիառ»-ն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի ձեռքբերումները նսեմացնելու ճանապարհով։
Վերադառնալով բուն թեմային, փորձեմ նշել՝ ինչում են ինձ մեղադրում անձիք, ովքեր գեթ մեկ լումա ներդրում չունեն որևէ ոլորտում՝ կառուցողական և արդյունավետ միջավայր ստեղծելու կամ զարգացնելու գործում: Ինձ մեղադրում են կայացած մրցույթ չեղարկելու, ավտոբուսները թանկ գնով ձեռք բերելու հարցում:
Իմ սիրելի ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ, իրականում որևէ կայացած մրցույթ՝ կապված ավտոբուսների ձեռքբերման հետ, իմ կողմից չի չեղարկվել: Նման գործընթաց չի եղել, ավտոբուսների վերաբերյալ գործարքները ոչ միայն օրինաչափ, այլ նաև աննախադեպ արդյունավետ են։
Արդյունքում, նվազագույն գնով ձեռք բերված թվով 150 ավտոբուս գտնվում է Երևանում, իսկ երկկողմ հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրվել է դեռևս 13.03.23-ին»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն՝ Հրաչյա Սարգսյանին. Կամ գնում ես, կամ քեզ տանում են
- Մեսրոպ Առաքելյանը քաղաքապետարանին մեղադրում է ավտոբուսները թանկ գնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան