Վարդանյանը բռի կերպով չարաշահել է իր լիազորությունները. Ոստիկանության դիմաց հայտնեց Մհեր Սահակյանը
«Աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ»,-ոստիկանությունից ազատ արձակվելուց հետո լրագրողներին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը:
Նա տեղեկացրեց, որ ինքը և Վլադիմիր Վարդանյանը գտնվել են անհավասար պայմաններում և այդ մասին փաստաբանի՝ Ռուբեն Մելիքյանի միջոցով փորձել է տեղյակ պահել, թե ինչ է կատարվել նիստում:
Ըստ Սահակյանի՝ Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի նիստում դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ «բռի կերպով» չարաշահելով իր լիազորությունները:
«Նման վարքագիծ դրսևորելու համար փորձեցի նրան սաստել՝ պահանջելով, որ հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորներին, որից նա ավելի ոգևորվեց՝ վեր կենալով իր տեղից ու քայլելով դեպի ինձ՝ գոռում էր, թե ում վրա ուզի կարող է գոռալ։ Հաշվի առնելով իշխանական պատգամավորների՝ նույն Վարդանյանի վարքագիծը, դիմեցի անհրաժեշտ պաշտպանության ու մեկ անգամ հարվածեցի նրան»,-պատմեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա հերքեց տարածված լուրը, որ մետաղական իրով է հարվածել Վարդանյանին և շեշտեց, որ վեճը չծավալվելու համար արագ հեռացել է նիստերի դահլիճից:
Մհեր Սահակյանը պնդեց, որ մոնտաժված տեսանյութ է տարածվել և տեղեկացրեց, որ վազել է մինչև նիստը, քանի որ ուշանում էր:
Պատգամավորը չպատասխանեց մյուս հարցերին՝ ասելով, որ այսօր կարևոր թեման Տեղ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակն է և որևէ մտահոգություն չունի, որ ՔՊ-ական պատգամավորները իրեն անձեռնմխելիությունից զրկելու առաջարկ կներկայացնեն:
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել. Պաշտպան
- Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք
- Թադևոս Ավետիսյան. Կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու
- Մհեր Սահակյանը հարվածել է Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցչի․ Հովհաննես Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան