Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարները
Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարները ապրիլի 3-ին կհանդիպեն Մոսկվայում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բոլոր պատվիրակություններն արդեն ժամանել են Ռուսաստանի մայրաքաղաք։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ խորհրդակցությունների հիմնական նպատակը կլինի Թուրքիային և Սիրիային մերձեցնելը։
Իր հերթին, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հույս է հայտնել, որ «միջնորդական առաքելությունը կօգնի կարգավորել թուրք-սիրիական հարաբերությունները և կավարտվի ընդհանուր հաջողությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան