Նորվեգիան եւ Դանիան Ուկրաինային կփոխանցեն 8 հազար հրետանային արկ
Նորվեգիան և Դանիան համատեղ Կիևին կմատակարարեն 155 մմ տրամաչափի 8 հազար հրետանային արկ։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ արկերը պատրաստվելու են Դանիայում և Նորվեգիայում արտադրված բաղադրիչներից:
Նորվեգիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Օսլոն նախկինում Կիևին է փոխանցել 20 հազար արկ։
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին ՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։