Սթոլթենբերգ. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նշանակություն չի ունենա, եթե նա չհաղթի ՌԴ-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը նշանակություն չի ունենա, եթե Կիևը չկարողանա հաղթել Մոսկվային ռազմական հակամարտությունում։ Այս մասին Ստոլտենբերգն ասել է Բրյուսելում ապրիլի 4-5-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի նախարարական հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար ՆԱՏՕ-ն Ուկրաինային «աննախադեպ օգնություն» ՝ 65 մլրդ դոլարի աջակցություն է է տրամադրել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ այժմ դաշինքը պետք է ուշադրություն դարձնի Ուկրաինայի հաղթանակի ապահովմանը։
«Առանց դրա, նրա անդամակցության հարցը նշանակություն չի ունենա։ Այդ նպատակով ՆԱՏՕ-ն տրամադրել և կշարունակի զգալի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,-ասել է նա:
Սթոլթենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը «մնում է անփոփոխ», և Ուկրաինան կկարողանա դառնալ դաշինքի անդամ։
Հարակից հրապարակումներ`
- Նորվեգիան եւ Դանիան Ուկրաինային կփոխանցեն 8 հազար հրետանային արկ
- Մեդվեդև. «ՆԱՏՕ-ի խաղաղապահները» ցանկանում են Ուկրաինայի միջոցով երրորդ համաշխարհայինը սկսել
- Ճապոնիան Ուկրաինային 470 մլն դոլարի մարդասիրական օգնության նոր փաթեթ է հատկացրել
- Ճապոնիան Ուկրաինային անհատույց 470 մլն դոլար կհատկացնի
- ՄԱԿ-ի հանձնաժողովը Ուկրաինայում ցեղասպանության ապացույց չի գտել
- Ուկրաինան հակամարտության սկզբից ավելի քան 100 հազար զինվորական է կորցրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին