ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է Ռուսաստանից հեռախոսահամարով փոխանցումների միջնորդավճարը
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են ՌԴ-ից հեռախոսահամարով փոխանցումներ ստանալ կրկնակի իջեցված միջնորդավճարով՝ գործարքի գումարի 0,5%-ի չափով։ Հեռախոսահամարով փոխանցումները հասանելի են Ռուսաստանից դեպի Հայաստան ուղղությամբ։
ՎՏԲ-Հայաստան Բանկից մանրամասնում են, որ գործարքն իրականացնելու համար ռուսաստանյան ВТБ Онлайн հավելվածի օգտատիրոջն անհրաժեշտ է անցնել «Платежи» բաժին և ընտրել «В другие страны» գործողությունը։ Ապա՝ նշել երկիրը «Армения» և «По номеру телефона», այնուհետև կոնտակտների ցանկից պետք է ընտրել ստացողի հեռախոսահամարը, նշել գումարը և հաստատել փոխանցումը: Մինչ գործարքը հաստատելը, ուղարկողը տեսնում է մուտքագրվող գումարը ՀՀ դրամով, ինչպես նաև գանձվող միջնորդավճարի չափը։ Գումարը մուտքագրվում է հաշվին ակնթարթորեն:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը Ռուսաստանի հետ դրամական փոխանցումների առաջատարներից մեկն է։ Նախորդ տարվա արդյունքներով բանկի մասնաբաժինը երկրի շուկայում ռուսաստանյան օգտատերերին փոխանցումների քանակով կազմել է 17%, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցումների մասնաբաժինը՝ 10%։ Անցյալ տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ առաջին գործընկեր բանկը, որտեղ ՎՏԲ-ն գործարկեց հեռախոսահամարով փոխանցումները: Ռուսաստանից ՎՏԲ-Հայաստան Բանկ բջջային համարով կատարված փոխանցումների ընդհանուր թիվը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 40 հազարը, իսկ փոխանցումների ընդհանուր ծավալը հասնում է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:
Դեպի ՎՏԲ բջջային համարով փոխանցման օրական առավելագույն գումարը կազմում է 50 հազար ՌԴ ռուբլի, ամսական՝ մինչև 300 հազար ՌԴ ռուբլի:
Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. ՀՀ կենսաթոշակառուների ավելի քան 20%-ը ստանում է կենսաթոշակ բանկի քարտերով
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները 1.5 անգամ ավելացրել են դեպի Ռուսաստան փոխանցումների թիվը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է սպառողական վարկերի տրամադրումը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով ավանդների տոկոսադրույքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ ՀՀ դրամով
- Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկն սկսում է «Мир» քարտերի սպասարկումը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 10,8%-ով հիփոթեքային վարկավորման ծրագիր Renaissance Premium Home բնակելի համալիրում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկային պորտֆելի մի մասը վաճառել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան