Ես բոլորովին դրական չեմ գնահատում այս մթնոլորտը. Անահիտ Մանասյանը՝ խորհրդարանում ՄԻՊ թեկնածուի ընտրության մասին
«Բոլոր երևույթները, որոնք կապված են անհանրդուրժողականության, ատելության խոսքի, բռնության քարոզի հետ, անկախ նրանից, թե այն իրականացվում է իշխանական պատգամավորի, կամ իշխանական հայացքի տեր անձի, թե ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց կողմից, մենք պետք է փորձենք բացառել»,-հայտարարեց ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածու Անահիտ Մանասյանը:
Թեկնածուն նման պատասխան տվեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հարցին, թե նա ինչպես է գնահատում այն երևույթը, երբ ՄԻՊ ընդդիմադիր թեկանծու Էդգար Ղազարյանին ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատգամավորին ոչ հարիր ձևով էր դիմում:
Մանասյանը բացատրեց, որ հանդրուժողականությունն անհրաժեշտ է, քանի որ այսօրվա դասիարակվող սերունդը նայում է հանձնաժողովում գտնվողներին և սովորում իրենցից:
«Ես բոլորովին դրական չեմ գնահատում այս մթնոլորտը, որ ոչ թե մի անձ, այլ բոլորս միասին՝ այդթվում նաև ես եմ ստեղծել»,-ասաց ՄԻՊ թեկնածուն և, նշելով, որ առանձին դեպքի մասին չի խոսում, այլ՝ հիմնարար մոտեցումներից, հավելեց. «Ճիշտ չեմ համարում, որ մենք պետք է հատվածական գնահատականներ տանք՝ ասելով, թե այն լավ էր թե վատ: էդ բոլոր երևույթները մենք պետք է բացառենք ընդհանարապես»:
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Ինձ հաջողվեց անել այն, ինչ երազում էր մեր ժողովուրդը
- Էդգար Ղազարյան. Իրավապահ մարմիններն այս գրառումը կարող են դիտարկել, որպես հաղորդում հանցագործության մասին
- ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածուն նախատեսում է հանրության և իշխանության միջև հաշտարարությամբ զբաղվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան