Գարնանանային համերգ՝ Հայկ Մելիքյանի կատարմամբ
Ապրիլի 6-ին, ժամը 19։30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը գարնանային տոնական միամսյակի փառահեղ ակորդը տրվելու է անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգով։
Երեկոյի ընթացքում դաշնակահարը երևանյան հանդիսատեսին է նվիրելու ռոմանտիկ կոմպոզիտորների վիրտուոզ մի փունջ՝ Շոպենի, Լիստի և Դվորժակի ստեղծագործություններից։
«Համերգը յուրատեսակ հարգանքի տուրք է գեղեցկությանը։ Մեր առօրյա տագնապների և մարտահրավերների բուռն համատեքստում ես ցանկանում եմ մարդկանց պարգևել մի քանի ժամ հոգսերից կտրվելու հնարավորություն, ընկղմվելու դասական երաժշտության հոգեթով աշխարհ։ Սա է հենց այն հիմնական դրդապատճառը, որը ստիպեց ինձ հանդես գալու ծրագրով, որով վաղուց Երևանում հանդես չեմ եկել։ Անհամբեր սպասում եմ իմ հանդիսատեսին»,-նշում է Հայկ Մելիքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան