Նաիրա Մելիքյան. Թուրքը չի գալիս մեզ հետ ապրելու, թուրքը գալիս է մեր տներում, մեր հողում մեր փոխարեն ապրելու
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, որ նոր է վերադարձել Սյունիքի Տեղ համայնքից, այսօր ԱԺ դիմաց էր։
«Մենք գիտենք, թուրքը չի գալիս մեզ հետ ապրելու, թուրքը գալիս է մեր տներում, մեր հողում մեր փոխարեն ապրելու։ Դա պետք է լավ հասկանանք ու հիշենք։ Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է մեր շուրջ օղակը սեղմվում, նաև տեսնում ենք այս շնածինների անգործությունը։ Նրանք հանցավոր անգործություն են ցուցաբերում, քանդում են բանակը մինչև վերջ»,-ասաց նա։
Զոհվածի մայրն ասաց՝ հիմա սահմանները ԱԱԾ սահմանապահ զորքերն են հսկում, ապա մտավախություն հայտնեց, որ հրահանգի դեպքում նրանք կարող են հետ քաշվել, նաև նշեց՝ իշխանությունները զբաղված են բռնաճնշումներով, ազատությունից զրկել են գեներալ Խաչատուրովին, զբաղված են թշնամանք տարածելով երկրի ներսում, ինչպես նաև Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ։
«Սա մեր ժողովրդի դիրքորոշումը չէ։ Մենք դարերով եղել ենք միասին։ Դուք մեզ պետք եք, մենք էլ ձեզ ենք պետք։ Մենք սիրելի ռուսներ պետք է միասնական լինենք»,-ասաց Մելիքյանը։
Նա առաջարկեց մտածել՝ այս իշխանությունների մնալու պարագայում ո՞ւմ հետ ենք գնալու պատերազմ և ո՞ւմ հետ ենք մնալու խրամատում։
«Մենք գիտենք, որ սրանք կրկնելու են 44-օրյայի խայտառակ սցենարը, հնարավորինս շատ տղա են մորթելու, հնարավորինս շատ տարածք են հանձնելու՝ ներառյալ Արցախը, Սյունիքը, Վայոց Ձորը, Վարդենիսն ու Սևանը, վերջում՝ Երևանը։ Ջնջելու են մեզ որպես պետություն։ Հետևաբար այսօրվա մեր գերխնդիրն այս վիժվածքին ու նրա ոհմակին հեռացնելն է։ Դրա համար մեզ պետք է երկու բան՝ համախմբում, միասնականության հզորացում, ոչ մի պառակտում և նվիրվածություն, անկոտրում կամք, որ պայքարենք, ինչքան պետք է։ Մենք գիտենք, ինչ հրեշավոր մեքենայի դեմ ենք պայքարում, այդ մեքենան մեր դեմ պայքարում է թե ներսից, թե դրսից, և մենք գիտենք, թե ովքեր են սրանց տերերը։ Պետք է զինվենք համբերությամբ ու պայքարենք այնքան, ինչքան պետք է, ինչպես կպայքարենք մեր զավակի, մեր տան, մեր մոր համար»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան