Ուկրաինական ԱԹՍ-ն ընկել է Զապորոժիեի ատոմակայանի անմիջական հարևանությամբ
Լեհական արտադրության ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարքն ընկել է Զապորոժիեի ատոմակայանի անմիջական հարևանությամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել է ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովող Ռուսաստանի Զինված ուժերի ստորաբաժանման հրամանատարը:
Ուկրաինական ռեժիմը Լեհաստանում արտադրված անօդաչու թռչող սարքով հարձակվել է էլեկտրակայանի վրա՝ չնայած կայանում ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների ներկայությանը։ Սարքի քաշը կազմել է ավելի քան երկու կիլոգրամ ։ ԱԹՍ-ի բեկորների գտնվելու վայրը կարող է վկայել այն մասին, որ հարձակման թիրախը եղել է ԶԱԷԿ-ի ենթակառուցվածքը։ ԱԹՍ-ի ընկնելու պատճառները մասնագետները պարզում են»,- ընդգծել են զինվորականը։
Մարտի 29-ին ԶԱԷԿ է այցելել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ։ Նա «Ռոսէներգոատոմի» գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաայի հետ շրջել է կայանի տարածքում։ Կարչաայի խոսքով՝ Գրոսսին համոզվել է, որ ԶԱԷԿ-ում երբեք հարձակողական սպառազինություն չի եղել և չի լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին