ԱՄՆ-ը նախատեսոմ է շուտով կրկին վերադառնալ Լուսին
ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը Թեքսասի Հյուսթոն քաղաքում տիեզերագնացների կորպուսի և Apollo ու Space Shuttle ծրագրերի վետերանների առջև ներկայացրել է Արտեմիս II առաքելության անձնակազմին՝ բաղկացած Քրիստինա Կոչից, Վիկտոր Գլովերից, Ռիդ Ուայզմանից և կանադացի Ջերեմի Հանսենից, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Ռիդ Ուայզմանը Արտեմիս II-ի առաքելության հրամանատարն է, իսկ Քրիստինա Կոչը և Ջերեմի Հանսենը հանդիսանում են լուսնային առաքելության մասնագետներ: Կոչը պատրաստվում է պատմություն կերտել որպես դեպի Լուսին ուղևորված առաջին կին տիեզերագնաց, իսկ Հանսենը՝ որպես առաջին միջազգային տիեզերագնաց, ով նման ճանապարհորդություն է կատարել ընդգծել է NASA-ի ադմինիստրատոր Նելսոնը իր խոսքում:
«Մենք մտադիր ենք վերադառնալ Լուսին, այնուհետև Մարս, և պատրաստվում ենք դա անել միասին, քանի որ 21-րդ դարում ՆԱՍԱ-ն միջազգային գործընկերների հետ ուսումնասիրում է տիեզերքը»,- ասում է նա:
Վիկտոր Գլովերը՝ ԱՄՆ ռազմածովային ոդաչու է, ով կփորձարկի Orion տիեզերանավը Լուսնի շուրջ 10-օրյա առաքելության ժամանակ: Նա փորձարկելու է համակարգերը և սարքերը, որոնք անձնակազմը կօգտագործի Լուսինի մակերես վերադառնալու համար: Անցյալ տարվա «Արտեմիս 1» առաքելությունից առաջ «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Գլովերն ասել էր, որ գիտակցում է, որ իրեն բաժին է ընկել պատմական մի հնարավորություն որպես առաջին ոչ սպիտակ մարդ, ով կմասնակցի լուսնային առաքելությանը: Դրա հետ մեկտեղ նա նշում է.
«Մարդիկ ինձ անընդհատ հարցնում են՝ արդյոք քեզ համար կարևոր է, որ փոքրիկ սևամորթ երեխաները նայեն քեզ և ասեն, որ ցանկանում են քեզ նմանվել: Անկեղծ ասած՝ ես ներկայացնում եմ Ամերիկան։ Ես ծովային սպա եմ և աշխատում եմ NASA-ում: Ես ներկայացնում եմ Ամերիկան և փոքրիկ սպիտակ, մեքսիկացի, իսպանախոս, իրանցի և այլ երեխաներ հետևում են այն ամենին, ինչ մենք անում ենք, քանի որ սա, թերևս, տիեզերքի ամենաճանաչելի խորհրդանիշներից մեկն է»,- ասում է նա:
Արտեմիս II-ի անձնակազմը ոչ միայն պատմական է, այլև Արտեմիս II-ի անձնակազմը կարող է ավելի հեռուն գնալ տիեզերքում, քան նախկին առաքելությունները՝ անցնելով ավելի քան 1 միլիոն կիլոմետր ճանապարհ, որը տարածվում է Լուսնից շատ ավելի հեռու, նախքան Երկիր վերադառնալը: NASA-ն ասում է, որ ճշգրիտ հեռավորությունը և ծրագիրը կախված են մի շարք գործոններից, ներառյալ իրական առաքելության մեկնարկի օրվանից:
Անձնակազմի ներկայացման արարողության ավարտին Ռեյդ Ուայզմանը ընդգծել է ՆԱՍԱ-ի վճռականությունը՝ առաջ տանելու իր նպատակները տիեզերքում՝ չնայած բազմաթիվ մարտահրավերների ու ծախսերի:
NASA-ն հուսով է, որ Արտեմիս II-ը կմեկնարկի արդեն 2024 թվականի նոյեմբերին, իսկ առաջին առաքելությունը դեպի Լուսնի մակերես կուղվի արդեն 2025 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան