ԱՆ. 117 կուսակցություններից միայն 7-ն են ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր
Օրենսդրության համաձայն բոլոր իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպա-իրավական տեսակից, պետք է յուրաքանչյուր տարի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնեն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր:
Արդարադատության նախարարությունից հայտնում են՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական գրանցում ստացած և չլուծարված 117 կուսակցություններից միայն 7-ն են ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։
«Իրավաբանական անձանց կրկին զգուշացնում ենք, որ սահմանված պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում իրավաբանական անձինք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության»,-նշում են ԱՆ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան