Հասարակություն 13:01 05/04/2023 Հայաստան

Գետնանցումի նախագիծը և կատարված աշխատանքները չեն համապատասխանում իրար.Արթուր Չախոյան

Փետրվարի 16-ին հանդիսավոր կերպով շահագործման հանձնվեց Փակ շուկայի վերանորոգված գետնանցումը, որին մասնակցեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նախագծի իրականացման համար նախորդ տարի համայնքային բյուջեից շուրջ 50 մլն դրամ էր հատկացվել: Քաղաքապետարանը տարածքն արդեն դրել է աճուրդի, այն կտրվի մասնավորի սպասարկմանը, որն էլ կիրականացնի անցումի պահպանման աշխատանքները՝ այն ապահովելով հանրային զուգարանով, հաշմանդամների համար աստիճանների վերելակով և սենսորային դռներով: Գետնանցումում կատարված շինարարական աշխատանքների որակի և նախագծին համապատասխանելու  հարցերին Panorama.am-ի հետ զրույցում անդրադարձավ շինարար Արթուր Չախոյանը:

«Իմ ձեռքի տակ, ծավալաթուղթն ու նախագիծն է, որտեղ նշված է, որ այդ աշխատանքներն ընդունված են, դրանց դիմաց վճարված է և աշխատանքներն ընդունել է քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար, պարոն Խորեն Գրիգորյանը: Նախագծում գրված է հատակի վերականգնում բազալտե սալերով, որի համար հատկացվել է 6 մլն 239 հազար դրան, այսինքը 1 մ²-ը՝ 17 հազար դրամով, բայց նախագծից շեղվել են և հատակը բազալտից չէ, այլ՝ պրեսգրանիտից, որն ավելի էժան ու մատչելի է, իսկ հատկացումն կատարվել է բազալտի համար: Եթե բազալտ էր լինելու, ապա այն պետք է հղկվեր, որպեսզի հարթ լիներ և նախագծի  2-րդ կետով, բազալտե հատակը հղկելու համար, հատկացվել է 1 մլն. 468 հազ. դրամ, բայց եթե պրեսգրանիտ է, էլ ի՞նչ հղկելու մասին է խոսքը, այդքան հատկացումն էլ անհիմն է արվել»,-ասաց Չախոյանը:

Հայտնելով, որ իր ձեռքի տակ եղած նախագծով մեկ աշխատանքի համար երկու առանձին տողով գումարներ են հատկացվել՝ շինարարն ընթերցեց համապատասխան կետերը. «Օրինակ 8-րդ կետը՝ «Բազալտե աստիճանների տեղադրում», որի համար հատկացրել են 701 հազ. դրամ, մեկ այլ կետով էլ «Բազալտե աստիճանների և հարթակների տղադրում՝ հղկումով» կետի համաձայն հատկացվել է 1 մլն. 540 հազ. դրամ:

Ամենաաբսուրդային  ժանրից է 6-րդ կետը՝ անցումի պատերի երեսապատում տրավերտինե 30մմ հաստությամբ սալերով: Սա վերաբերում է գետնանցումի հանդիպակաց կողային երկու պատերին, այլ տեղ տրավերտին չկա և դրանք միասին կազմում են 100մ²: Բայց նախագծում նշված է 171 մ², որի ամեն 1 մ²-ի համար հատկացրել են 28 000 դրամ և ընդհանուր հատկացրել  են 4 մլն. 788 հազ. դրամ: Բայց քանի որ իրականում այս երկու պատը կազմում է 100 մ², հետևաբար՝ ներկայիս տրավերտինե պատերի արժեքը կազմում է 2մլն. 800 հազ. դրամ: Այսինքը շուրջ 2 մլն. դրամ անհայտ է, թե ուր է, ինչ-որ մի ալքիմիկ մտել ավել թվեր է գրել»:

Արթուր Չախոյանի ներկայացմամբ՝ նախագծի15-րդ կետով նախատեսված է անցումների վրա ծածկեր, որոնք պետքէ լինեին ապակուց, ոչ թե պոլիկարբոնատից և որի համար տրամադրվել է 1 մլն. 943 հազ. դրամ:

Հայտնելով, որ Երևանի քաղաքապետարանի և Տիգրան Ավինյանի էջում տեղադրված տեսագրությամբ ցույց են տրվում, որ այն պետք է լինի Պրոսպեկտի մյուս գետնանցումների նման՝ ապակուց՝ շինարարը հայտնեց, որ դրանք ապակուց չեն և ինքը ճշտել է պոլիկարբոնատի գինը, որի 1 սմ հաստությամբ տարբերակի 1 մ²-ը համացանցում վաճառվում է 4.5 հազար դրամ, բայց նախագծով կրկնակի, եռակի անգամ ավելի թանկ է հաշվարկված:

Panorama.am-ի նկարահանման պահին անձրև էր տեղում, գետնանցումի որոշ հատվածներ խոնավացել  էին և առաստաղից կաթում էր: Չախոյանն ասաց, որ նախագծով կային ջրահեռացման աշխատանքներ, բայց նշված չէր, թե ինչ եղանակով, իսկ այդ պահին կատարվում է տոլապատման աշխատանքներ և տեղադրվում էին 1 մետր լայնությամբ տոլեր:

«Այն պետք է նախօրոք անեին, ոչ թե երկրորդ անգամ քանդեին, որ պետական միջոցներ վատնեին: Հիմա այդ աշխատանքներն արվում են, բայց ոչ թե 1 մետր պետք է լիներ, այլ գոնե 2-2.5 մետր, որպեսզի ավելի ապահով լիներ, քանի որ 1 մետրը ջրի համար հեշտ անցանելի է՝ հատկապես հորդառատ անձրևների ժամանակ: Քաղաքային իշխանությունները բազմիցս ասել, գրել, հրապարակել են, որ  տեղյակ են եղել ջրահեռացման մասին և կատարել են նման վերանորոգում: Բայց եթե տեղյակ էին, ինչպես ասում են՝ մուրճն էլ է ձեր ձեռքը, մեխն էլ, պետք էր հենց սկզբից ջրահեռացման հարցը կարգավորին, նոր գետնանցումի ներսի վերանորոգման աշխատանքներ անեին, որպեսզի այսպիսի տեսարան չլիներ»,-ասաց Արթուր Չախոյանը և տեղեկացրեց, որ պետական կառույցները հայտնում են, որ շինարարական աշխատանքները մեկ տարի երաշխիքի մեջ են և ընթացքում պետք է գան թերությունները վերացնեն, բայց արդեն 1.5 ամիս է անցումի լեդ լամպերից մեկը չի աշխատում է և այն դեռ չի փոխարինվել նորով:

Ի պատասխան Panorama.am-ի հարցման՝ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ Փակ շուկայի գետնանցումը դեռ ավարտական ակտ չունի, իսկ նախագծի մեջ փոփոխություններ պատվիրատուն կարող է անել համաձայն ՀՀ գործող նորմերի, այդ թվում տրավերտին-բազալտ համադրության մասով և բազալտի վերատեղադրում պրեսգրանիտ համադրությամբ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:27
Համայնքապետ Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}