ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին հրաժարվել է մեկնաբանություն տալ Պուտինին իր հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հրաժարվել է մեկնաբանել իր հավատարմագրերի հանձնման արարողությունից առաջ, որը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 5-ին, Կրեմլի Մեծ դահլիճում։ Այս մասին հայտնել է լրագրող Պավել Զարուբինը` իր Telegram ալիքում տեղադրելով դիվանագետի հետ զրույցի տեսանյութը։
Լրատվամիջոցների ներկայացուցիչները խնդրել են նրան մեկնաբանել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայիս հարաբերությունները, սակայն նա հրաժարվել է։
«Այսօր մեկնաբանություն չկա: Այսօր մենք արարողություն ունենք: Ես նախընտրում եմ այսօր չմեկնաբանել»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ ռուսերեն ասել է Թրեյսին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դեսպանների հավատարմագրերի հանձնումը տեղի կունենա Կրեմլի Մեծ դահլիճում, որտեղ պետության ղեկավարը ծավալուն ելույթ կունենա արտաքին քաղաքականության թեմաներով։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին Վաշինգտոնում հանդիպել է ռուս գործընկերոջ հետ
- ՌԴ ԱԳՆ-ն Մոսկվայում ԱՄՆ նոր դեսպան Թրեյսիին խորհուրդ է տալիս չմիջամտել պետության ներքին գործերին
- Արմեն Գրիգորյանը հանդիպել է դեսպան Լին Թրեյսիին
- Փաշինյանը հրաժեշտ է տվել Լի Թրեյսիին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները