Իրանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայտ է ներկայացրել՝ վարդաջրի թորման արարողության գրանցման համար
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի մշակութային ժառանգության հարցերով տեղակալ Ալի Դարաբին հայտարարել է, որ «Իրանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայտ է ներկայացրել՝ վարդաջրի թորման արարողությունը ոչ նյութական ժառանգության ցանկում գրանցելու համար», գրում է ParsToday-ը։
Նա հավելել է. «Վարդաջրի ստացման արարողությունն Իրանում կապված է իսլամի մարգարեի հետ: Գոլե Մոհամմադ անունով վարդի ծաղիկները հավաքվում են ամեն տարի մայիսին, ավանդական ձևով»:
Դարաբին ասել է. «Ոչ նյութական մշակութային ժառանգություն համարվորղ վարդաջրի թորման ավանդական մեթոդը կիրառվում է երկրի մեծ թվով նահանգներում»: