Հորդանանը կոչ է արել ԱՊԼ-ի արտակարգ նիստ հրավիրել Իսրայելի գործողությունների պատճառով
Հորդանանը չորեքշաբթի կոչ է արել Արաբական պետությունների լիգայի (LAS) արտակարգ նիստ գումարել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա իսրայելական ուժերի գործողությունների պատճառով։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
«Հորդանանը, համաձայնեցնելով Պաղեստին պետության և Եգիպտոսի եղբայրների հետ՝ այսօր կոչ է արել Արաբական պետությունների լիգայի արտակարգ նիստ հրավիրել՝ մշտական ներկայացուցիչների մակարդակով` օրհնված Ալ. Աքսա մզկիթում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով»,-ասվում է նախարարության Twitter-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։ Նշվում է, որ Հորդանանը, համաձայնեցնելով արաբական երկրների հետ, կձեռնարկի բոլոր քայլերը վտանգավոր էսկալացիան կասեցնելու համար։
«Իսրայելական ուժերը ներխուժել են Ալ-Աքսա մզկիթ՝ օգտագործելով լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ, ինչպես նաև ռետինե փամփուշտներ և մահակներ»,-երեքշաբթի հաղորդել է WAFA պաղեստինյան գործակալությունը: Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել։ Իսրայելի ոստիկանությունն էլ չորեքշաբթի հայտնել է, որ տասնյակ դիմակավորված երիտասարդներ բարիկադավորվել են մզկիթի ներսում՝ վանկարկելով կարգախոսներ և կոչ անելով անկարգություններ սկսել: Դրանից հետո ոստիկանությունը ստիպված է եղել մտնել տաճարային համալիրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Նաբլուսում իսրայելական գործողության արդյունքում երկու պաղեստինցի է զոհվել
- Պաղեստինի ԱՆ-ն հայտնել է իսրայելցի զինվորականների կողմից դեռահասի սպանության մասին