«Հրապարակ». Խնդիրը տեսարան ապահովելն է եղել. Փաշինյանն է հանձնարարել որ մեծ շոու ստանան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովում ՔՊ-ականների երեկվա պահվածքը, մեր տեղեկություններով, հրահանգվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Վարչապետն է հանձնարարել, որ հնարավորինս մեծ թվով ՔՊ-ական պատգամավորներ մասնակցեն նիստին և թեկուզ սադրանքների գնով` մեծ շոու ստանան, որը հանրությանը մի քանի օր էլ կշեղի սահմանային իրավիճակից, մասնավորապես Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացման փաստից։
Որքան էլ զարմանալի է, բայց ՔՊ-ական պատգամավորներից մեկը, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում, երեկ մեր լրագրողի հետ մասնավոր զրույցում տարակուսել է գործընկերների պահվածքից, երբ 20-30 հոգով հարձակվել էին ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի վրա, ու խոստովանել է, որ խնդիրը տեսարան ապահովելն է։ «Շոուի կարիք կա»,- ասել է նա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին