Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Մայր Աթոռից հայտնում են՝ հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավարի պաշտոնից, սույն թվականի ապրիլի 1-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ և գիտական խորհրդի քարտուղար։
Արժանապատիվ Տ. Հովել քահանա Օհանյանը սույն թվականի ապրիլի 1-ից, ազատվելով Գևորգյան Հոգևոր Ճեմարանում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել ԱՄՆ Արևելյան Հայոց թեմում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան