Աշոտյան. Նիկոլն աշխարհի ամենաՈՉլեգիտիմ ղեկավարներից մեկն է
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի ղեկավարմամբ Հայաստանի «բանկրոտ» լինելու հանգամանքն ապացուցող նոր տվյալներ են ստացվել բրիտանական Legatum Prosperity Index հետազոտության շնորհիվ, որը հրապարակվել է վերջերս և վերաբերում է 2023 թվականի՝ երկրների բարեկեցության ցուցանիշներին:
Ցուցանիշները հաշվում են 12 հիմնական ուղղություններով:
Հայաստանի դիրքերը 2022 թվականի զեկույցի համեմատ վատթարացել են և զբաղեցրած 59-րդ հորիզոնականից Հայաստանը տեղափոխվել է 61-րդ հորիզոնական:
Միաժամանակ շատ ավելի հետաքրքրական է վերլուծել Հայաստանի ներկա վիճակն ըստ հիմնական ուղղությունների, տվյալների և պարամետրերի:
Եվ այսպես:
Վատացել է իրավիճակն անձնական ազատությունների և կառավարման ոլորտում, հատկապես սոսկալի է՝
* քաղաքական հաշվետվողականության ցուցանիշի անկումը,
* ինստիտուցիոնալ վստահությունը կառավարման մարմինների նկատմամբ,
* կառավարության արդյունավետությունը:
Այս ուղղությունները գրանցել են կտրուկ անկումներ:
Անկում են ապրել նաև կառավարության հաշվետվողականության և օրենքի գերակայության ցուցանիշները:
Հայաստանում տիրող խայտառակ վիճակի մասին վկայում են նաև հետևյալ գործակիցները՝
* կտտանքների օգտագործում երկրում` 120-րդ տեղ,
* քաղաքական բանտարկություններ՝ 78-րդ տեղ,
* մամուլի ազատությունը կառավարությունից՝ 109-րդ տեղ,
* գործադիր իշխանության զսպման ցուցանիշ ՝ 102-րդ տեղ,
* ինստիտուցիոնալ վստահություն ՝ 129-րդ տեղ,
* վստահություն ոստիկանության նկատմամբ ՝ 120-րդ տեղ,
* վստահություն իրավապահ համակարգի և դատարանների նկատմամբ՝ 150-րդ տեղ,
Քաղաքական տեռորի մակարդակով Հայաստանն աշխարհում 91-րդ տեղում է:
Նշեմ, որ հետազոտությունն իրականացվել է 167 երկրների մակարդակով:
Այս ցուցանիշներն ի մի բերելով կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ղեկավարած Հայաստանը ոչ միայն բարեկեցության, ժողովրդավարության, ապահովության բաստիոն չէ, այլ նաև մի շարք, հատկապես կառավարության գործունեության և ազատություններին վերաբերող ցուցանիշներով զբաղեցնում է խայտառակ դիրքեր:
Հայաստանում ոչ միայն անվտանգության, այլև կառավարման և ազատությունների մասով Նիկոլ Փաշինյանի կառավարման տոտալ ֆիասկո է:
Եվ վերջում ամենահետաքրքիրը: Վստահություն ազգային կառավարության նկատմամբ ցուցանիշով Հայաստանը 146-րդ տեղում է 167-ից։
Այսինքն՝ Նիկոլն աշխարհի ամենաՈՉլեգիտիմ ղեկավարներից մեկն է:
Հ.Գ. Այս հետազոտությունը ևս մեկ ապացույց է առ այն, որ Նիկոլի աշխարհաքաղաքական հովանավորներն անգամ այլևս չեն կարող աչք փակել և թաքցնել նրա կառավարման ձախողումները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան