Վարդան Ոսկանյան. Ինչ-որ մեկին դեռ զարմացնո՞ւմ է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հերթական լկտիությունը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով Արցախում ադրբեջանցիների գործողություններին, գրում է.
«Թվում է, թե հազարամյակների խորքից եկող մեր ազգի վերնախավերը պետք է վաղուց արդեն դադարած լինեին մանկամտության ախտով տառապելուց, բայց, ցավոք՝ ոչ։
Ինչ-որ մեկին դեռ զարմացնո՞ւմ է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հերթական լկտիությունն են դրսևորել Բերձորի փակ միջանցքում, ինչ-որ մեկը դեռ հավատո՞ւմ է, թե դրանք թողնելու են, որպեսզի Հայաստանն ու Արցախն անխափան կապ ունենան, ինչ-որ մեկը դեռ հավատո՞ւմ է, թե դրանք կամավոր կամ դիվանագիտական ճնշմամբ հեռանալու են Հայաստանի ինքնիշխան տարածքից և այլն։
Բաքվի բարբարոսական վարչախումբը հարցը դրել է շատ ուղիղ՝ Արցախն իրավունք չունի գոյության, իսկ Հայաստանն առավելագույնը կարող է լինել անդամահատված և ադրբեջանաթուրքական քմահաճույքներից կախում ունեցող, զարգացման ու հզորացման որևէ հեռանկար չունեցող ազգագրական ռեզերվացիա։
Երբ ասում են՝ պետք է առերեսվել իրականության հետ, իրականությունը հենց սա է, ինչն ամենևին չի նշանակում, թե պետք է հաշտվել և ամեն ինչ չանել այն փոխելու համար։ Իսկ փոխելը նշանակում է նախևառաջ փոխել մտայնությունը և հրաժարվել կործանարար մանկամտությունից ու պատրանքներից»։
Հարակից հրապարակումներ`
- Այսուհետ խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում. պետնախարար
- Ադրբեջանցիների սադրանքի պատճառով վատացած քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում. Արցախի ԱՆ
- Արցախի ԱՆ. Ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացած քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում
- Տարբեր ձևերով թույլ տալով Արցախից մարդկանց ելքը, բայց արգելելով մուտքը՝ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն. ՄԻՊ
- Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում արգելել են արցախցիների մուտքն Արցախ