Քաղաքական 10:30 05/04/2023 Տարածաշրջան

Սասունյան. Օսմանյան խորհրդարանը և Սենատը 1918 թվականին հաստատել են «հայկական կոտորածները»

2016 թվականի հունվարին ես հոդված էի գրել՝ «Թուրքիան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 1918 թվականին» վերնագրով: Այնուամենայնիվ, մարդկանց մեծ մասը դեռ տեղյակ չէ, որ «Օսմանյան խորհրդարանը և Սենատը 1918 թվականին քննարկել և հաստատել են հայկական կոտորածները»։

Բոլորովին վերջերս, Թուրքիայի խորհրդարանի երկու հայ պատգամավորներ Սելինա Դողանը և Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության հարցը բարձրացրել են խորհրդարանում 2016 թվականի հունվարի 14-ին: Ավելի վաղ՝ 2014 թվականի նոյեմբերին, խորհրդարանի անդամ Սեբահաթ Թունջելը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև էր ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ Էրդողանից պահանջելով ներողություն խնդրել, ապրիլի 24-ը հայտարարել պաշտոնական սգո օր, հրապարակել թուրքական արխիվներում առկա փաստաթղթերն այս զանգվածային հանցագործության մասին և նյութական ու բարոյական փոխհատուցում վճարել զոհերի ժառանգներին։ Առաջարկվող բանաձևը անտեսվեց Թուրքիայի խորհրդարանի կողմից։

2016 թ․ իմ հոդվածը գրելուց հետո, ես տեսա պրոֆ. Այհան Աքթարի գրած մանրամասն վերլուծությունը History Workshop Journal-ում՝ «Հայկական կոտորածների քննարկումը Օսմանյան վերջին խորհրդարանում 1918 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին» վերնագրով։ Այդ քննարկումը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից և հաղթանակած դաշնակից երկրների կողմից Կոստանդնուպոլիսի (Ստամբուլի) գրավումից հետո:

1918 թվականի վերջին երկու ամիսներին Օսմանյան խորհրդարանը մի քանի օր քննարկել է Հայոց ցեղասպանությունը, որն այն ժամանակ որակվում էր որպես կոտորած:  Առաջարկություն էր ներկայացվել, որտեղ ասվում էր. «Մեկ միլիոն բնակչությունը, որը ոչ մի բանում մեղավոր չեր, բացի հայ ազգին պատկանելուց, կոտորվեց և բնաջնջվեց, այդ թվում՝ նույնիսկ կանայք և երեխաներ»։ Ի պատասխան՝ ներքին գործերի նախարար Ալի Ֆեթհի Օքյարը հայտարարեց. «Կառավարությունը մտադիր է շտկել մինչև հիմա տեղի ունեցած ամեն մի անարդարություն և, ինչքան միջոցները թույլ կտան, հնարավոր դարձնել աքսորվածների վերադարձը իրենց տներն ու ինչքան հնարավոր է փոխհատուցել նրանց կրած նյութական վնասները... Այո, պարոնա՛յք, ես ասում եմ նաև, որ մեր պաշտոնյաները բազմաթիվ հայերի, այդ թվում՝ կանանց ու երեխաների են մորթել, իսկ նրանց ունեցվածքը թալանվել է»։

Ստեղծվել էր խորհրդարանական քննչական կոմիտե՝ հավաքելու բոլոր համապատասխան փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս «հայերի տեղահանությունների և կոտորածների» պատասխանատուների գործողությունները: Ապացույցները փոխանցվել էին Թուրքիայի ռազմական դատարան, իսկ մեղավոր ճանաչվածները կախաղան հանվել կամ երկարաժամկետ բանտարկվել:

Ահա որոշ հատվածներ Աքթարի հոդվածից. «Օսմանյան խորհրդարանում հայկական կոտորածների քննարկումը սկսվեց «Միություն և առաջադիմություն» կուսակցության կառավարություններին պատասխանատվության կանչող առաջարկություններով: Երբ 1918թ. նոյեմբերի 4-ին Օսմանյան խորհրդարանը հավաքվեց Ստամբուլում, հանցագործներին գտնելու քաղաքական փորձերը սկսվեցին առաջին առաջարկությամբ, որը մի քանի օր առաջ ներկայացրել էր Բաղդատ-Դիվանիեի պատգամավոր Ֆուաթ բեյը։ Պահանջվում էր, որ Գերագույն դատարանը դատեր Սայիթ Հալիմ փաշայի և Թալեաթ փաշայի կաբինետների  անդամներին… [Առաջարկության] 10-րդ կետը ուղղակի հղում էր կատարում հայերի տեղահանություններին և «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ին (Հատուկ կազմակերպություն)՝ անկանոն ռազմական ուժի՝ կազմակերպված CUP [«Միություն և առաջադիմություն» կոմիտեի] ղեկավարության կողմից, որն իրականացրել էր տեղահանություններն ու կոտորածները»:

Որոշ խորհրդարանականներ, որոնք պատկանում էին Խորհրդարանում մեծամասնություն կազմող «միութենականները» («Միություն և առաջադիմություն» կոմիտեի) անդամների հին խմբակին, չժխտելով հայերի կոտորածները, արդարացան, ինչպես այսօրվա թուրքական կառավարությունը, հայտարարելով, որ այս ընթացքում սպանվել են նաև թուրքերը։
Խորհրդարանի վեց հայ պատգամավորները ներկայացրել էին առաջարկություն՝ պահանջելով «չեղյալ համարել 1915 թվականի մայիսի 27-ի տեղահանության որոշումը և 1915 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանագիրը՝ լքված ունեցվածքի և անշարժ գույքի սեփականազրկման մասին, և թույլ տալ իրենց հայրենի հողից բռնագաղթածներին վերադառնալ։ Նա այնուհետև պնդել էր, որ վարչական միջոցառումները, որոնք նպաստել են տեղահանված հայերին պատկանող ունեցվածքի բաշխմանը տեղի հայտնի մարդկանց միջև, բացարձակապես հակասում էին 1876 թվականի Օսմանյան Սահմանադրության ոգուն»:

Ի պատասխան մեղադրանքների, թե Արևելյան ճակատում որոշ հայեր ապստամբել են Օսմանյան կայսրության դեմ, հայ պատգամավոր Մաթիոս Նալբանդյանը պատասխանել է. Եթե նույնիսկ որոշ հայեր անօրինական գործողություններ են կատարել, դա արդարացնու՞մ է արդյոք «բոլոր հայերի արտաքսումը ու բնաջնջումը» և «նրանց ունեցվածքի բռնագրավումն ու թալանը»: Նալբանդյանը տարբերակեց նաև ռազմաճակատում սպանված թուրքերին և անմեղ հայ բնակիչներին, որոնց կոտորել էին։

1918 թ. նոյեմբերի 21-ին համանման քննարկում տեղի ունեցավ Օսմանյան կայսրության Սենատում։ Ահմեթ Ռըզա բեյը առաջարկություն ներկայացրեց՝ հետաքննելու «տեղահանության պատրվակով կատարված վայրագությունները», բացահայտելու բացասական ազդեցությունները ողջ երկրում և պատասխանատվության ենթարկել այս գործում ներգրավվածներին»:
Նախկին նահանգապետ և ներքին գործերի նախարար Ռեշիտ Ակիֆ փաշան հայտարարեց, որ իր հետաքննությունը ցույց է տվել, որ «արտաքսման այս հրամանները տրվել են ներքին գործերի հայտնի նախարարի [Թալեաթ փաշայի] կողմից և պաշտոնապես փոխանցվել գավառներին [նահանգապետերին]»:
1918 թվականի դեկտեմբերի 9-ին արդարադատության նախարար Հայդար Մոլլան Օսմանյան Սենատում ասաց, որ հայերի դեմ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների և հասարակ թուրքերի կողմից։

Կարևորն այն է, որ պատգամավորներից և ոչ մեկը, անկախ իր կուսակցական պատկանելությունից և ծագումից, չհերքեց հայերի տեղահանության և կոտորածների դեպքերը։
1918 թվականի դեկտեմբերի 21-ին Օսմանյան կայսրության վերջին սուլթան Մեհմեդ Վահդետինը ցրեց Օսմանյան խորհրդարանը։ «Երբ 1920 թվականի հունվարի 12-ին խորհրդարանը վերջապես հավաքվեց նորընտիր պատգամավորներով, այնտեղ գերակշռում էին Անատոլիայում զարգացած դիմադրության շարժման կողմնակիցները՝ Մուսթաֆա Քեմալ փաշայի (հետագայում՝ Աթաթուրք) գլխավորությամբ», գրում է Աքթարը։

Թուրքական ռազմական դատարանները 1919-20 թվականներին հեռակա դատեցին և մահապատժի դատապարտեցին հայկական կոտորածների պատվիրատուներին՝ երիտթուրքերի ղեկավարներ Էնվերին, Ջեմալին և Թալեաթին, որոնք փախել էին երկրից։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:30
Թալանում ու թալանում են են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}