Իտալիայում առաջարկել են 5-ից 100 հազար եվրոյով տուգանել պաշտոնական տեքստերում օտար բառեր օգտագործելու համար
«Իտալական եղբայրություն» իշխող կուսակցության անդամ Ֆաբիո Ռամփելին Իտալիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացրել իտալերենի պաշտպանության մասին օրինագիծ, որը սահմանում է 5000-ից մինչև 100 հազար եվրո տուգանք՝ պաշտոնական տերմինաբանության մեջ և փաստաթղթերում օտար բառեր օգտագործելու համար: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն
Մշակույթի և սահմանադրական հարցերի հանձնաժողովներին է ներկայացվել «Իտալերենի պաշտպանության և խրախուսման կանոնակարգ և իտալերենի պաշտպանության, խրախուսման և զարգացման հանձնաժողով ստեղծելու մասին» օրինագիծը։
«Անգլերենից տերմինների կամ թվային լեզվի ածանցյալների աճող կիրառումը դարձել է հաղորդակցական պրակտիկա, որը ոչ միայն չի հարստացնում մեր լեզվական ժառանգությունը, այլև աղքատացնում և խեղդում է այն»,-ասվում է տեքստում։
Օրինագիծը, որը դեռ չի ներկայացվել խորհրդարան, պետական կառավարման ոլորտում պաշտոններ զբաղեցնողներից պահանջում է «գրավոր և բանավոր իտալերենի իմացություն»: Այն նաև արգելում է օտար լեզուների օգտագործումը պաշտոնական փաստաթղթերում, ներառյալ ընկերության պաշտոնների «հապավումներ և վերնագրերը»: Իտալերենը պետք է օգտագործվի նաև աշխատանքային պայմանագրերի և ներքին կորպորատիվ կանոնակարգերի համար:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել. զոհերի թվում կան բազմաթիվ երեխաներ
- Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ թանգարան
- Իտալիայում ձերբակալել են 30 տարի հետախուզման մեջ գտնվող «Կոզա Նոստրա»-ի ղեկավարին
- Իտալիայի թանգարանների տոմսերը կարող են թանկանալ
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան