ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի այցը Երևանի կոնյակի գործարան
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ս.թ. ապրիլի 4-ին այցելեց Երևանի կոնյակի գործարան: Ըստ նախատեսված ծրագրի՝ նախագահն Երևանի կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարան, որտեղ ծանոթացավ ARARAT հայկական կոնյակի պատմությանը, բացահայտեց կոնյակի ստեղծման նրբություններն ու նրա ժամանակակից եզրերը:
«Վահագն Խաչատուրյանը կանգ առավ թանգարանի նախագահական սրահում, որտեղ մասնակցեց իր անվանական տակառի հիմնադրման արարողությանը:
Նախագահ Խաչատուրյանն եղավ նաև Երևանի կոնյակի գործարանի գանձարանում, որտեղ պահվում է ARARAT կոնյակների բացառիկ հավաքածուն՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչ մեր օրեր:
Նախագահն իր ստորագրությունը թողեց գործարանի հուշագրքում»,-մանրամասնում են Երևանի կոնյակի գործարանից։