Անգլիայում յուրաքանչյուր երրորդ երիտասարդ ուսուցիչ բաց է թողնում լանչը՝ «ծայրը ծայրին հասցնելու համար»
Անգլիայում 29 տարեկան և ավելի երիտասարդ յուրաքանչյուր 3-րդ ուսուցիչը բաց է թողնում կերակուր, որպեսզի հաղթահարի կյանքի ծախսերը, հայտնում է «Guardian» թերթը՝ վկայակոչելով Կրթության ազգային միության (NEU) ուսումնասիրությունը:
«Անգլիայում յուրաքանչյուր երրորդ երիտասարդ ուսուցիչը բաց է թողնում ճաշը և ավելի քիչ գումար է ծախսում սննդի վրա»,- նշվում է ուսումնասիրությունում։
Նշվում է, որ հետազոտության արդյունքում Անգլիայի հանրակրթական դպրոցների ավելի քան 8 հազար ուսուցիչներ են հարցաքննվել. 29 տարեկան և ավելի երիտասարդ ուսուցիչների 34%-ն ասել է, որ ստիպված են բաց թողնել սնունդը «ծայրը ծայրին հասցնելու համար», յուրաքանչյուր հինգերորդ ուսուցիչը երկրորդ աշխատանքի է անցել։ Երիտասարդ ուսուցիչների ավելի քան 10%-ն ասել է, որ նախատեսում է երկու տարում թողնել կրթությունը ծանրաբեռնվածության և ցածր վարձատրության պատճառով:
Ավելի վաղ բրիտանական Կրթության ազգային արհմիության (NEU) անդամները մերժել էին իշխանությունների առաջարկած աշխատավարձերի բարձրացման ծրագիրը և նոր գործադուլներ էին նշանակել ապրիլի 27-ին և մայիսի 12-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան