«Կազբեգի-Վերին Լարս» անցակետ. Նոր կանոններ միջազգային փոխադրողների համար
Միջազգային փոխադրամիջոցների տեղաշարժը Վերին Լարսի սահմանային անցակետում փոխվում է: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ցամաքային տրանսպորտի գործակալությունը, որի համաձայն՝ սահմանին անցուղու փոփոխությունը կգործի մինչև մայիսի 23-ը:
Գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ փոփոխությունն իրականացվում է ՌԴ տրանսպորտի նախարարության տրամադրած տեղեկատվության հիման վրա։
«Մարտի 13-ից մայիսի 23-ը Կազբեգի/Դարիալի սահմանային անցակետում, հաղորդակցությունների փոխարինման և ճանապարհային երթևեկության կանոնների փոփոխության պատճառով, միջազգային ավտոմոբիլային տրանսպորտով տրանսպորտային միջոցների մաքսակետերը կգործեն հակադարձ ռեժիմով։ Սահմանային անցման գոտիների թիվը 11-ից կկրճատվի 6-ի»,- ասված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան